Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »
Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ
4 05 2009Comments : 44 Comments »
Tags: ՀՅԴ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգրան Կարապետյան, Քարոզարշավ, ՕԵԿ, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նշանավոր օրեր, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Բլոգինգ
“Փող բաժանել”-ը արգելվում է օրենքով
20 04 2009“Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը կառավարությունն նախորդ շաբաթ իր նիստում հավանություն տվեց: Ըստ վերջինիս` “Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խոստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ”: Ապա տրվում է հետեւյալ հիմնավորումը. “…կուսակցությունները մինչև ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու /խստանալու/ կամ ծառայություններ մատուցելու /խոստանալու/ միջոցով շրջանցում են ընտրական օրենգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երևույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ”:
“Ավանդաբար” հայկական ընտրությունների պրակտիկայում քարոզարշավերին ձայների “ստացման” անցած շաբաթվանից արդեն անթույլատրելի համարող պրակտիկան` խոստումների, փող ու մնացյալ բաժանելու, անխուսափելիորեն ուղեկցել է մեզ բոլոր ընտրություններին: Եվ այս մեթոդին դիմել են բոլոր այն կուսակցությունները անխտիր, ովքեր նման հնարավորություն ունեն: Տարածքային բոլոր “գզիրները” ամեն ընտրություններին տնետուն են ընկնում ձայներ հավաքելու` խաթրով, փողով, կարտոֆիլով, այլուրով, ամեն կերպ… Read the rest of this entry »
Comments : 19 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգան Կարապետյան, ժողովրդական կուսակցություն, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան, Կուսակցություններ
Categories : Հայ ազգային կոնգրես, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան