18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:
Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »