Եվս մեկ ընտրություններ ավարտվեցին ընտրախախտումների նկատմամբ “կրեատիվ” ու աննախադեպ մոտեցումներով, ընդ որում այդ մոտեցումների արդյունքները դրսեւորվեցին ընտրական գործընթացներում մինչեւ այս լրագրողների նկատմամբ ամենամեծ թվով բռնարարքներով: Եվ այսպես, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների այսօր վաղ առավոտյան հրապարակված` քվեները բաշխվել են հետեւայալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը /47,39 տոկոս/, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /22,71 տոկոս/ եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը /17,41 տոկոս/: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը: “Օրինաց երկիր” կուսակցություն ստացել է քվեների՝ 5,22 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4,65 տոկոսը, Ժողովրդական կուսակցությունը՝ 2,14 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 0,49 տոկոս։ Read the rest of this entry »
Ստացվեց ինչպես միշտ կամ Բեգլարյան քաղաքապետ…
1 06 2009Comments : 90 Comments »
Tags: ՀՀԿ, ՀԱՍԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, ԺԿ
Categories : ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”
21 05 2009Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:
Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:
Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:
ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »
Comments : 9 Comments »
Tags: ՀԱՍԿ, Մարտի 1, Մովսես Շահվերդյան, Շուշան Հարությունյան, կուսակցություն, Դիաննա Մարկոսյան, Կարեն Դեմիրճյան
Categories : ՀՅԴ դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Հայ բլոգերներ, Հասարակություն, Նորություններ, Վերլուծություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քաղբանտարկյալներ, Քարոզարշավ, ՕԵԿ, Օն-լայն հարցազրույցներ, Ա1 բլոգ, Բոյկոտ, Երեւան, Երեւանի քաղաքապետ, ԶԼՄ-ներ
ՀԱՍԿ-ը կպատասխանի ձեր հարցերին
18 05 2009Երեւանի ՏԻՄ ընտրություններում ամենից անսպասելին ՀԱՍԿ առաջադրումն էր: Ի սկզբանե կուսակցությունը ԿԸԴ դիմումների ընդունման վերջին օրը միայն համապատասխան փաստաթղթերը ներկայարցեց: Հենց այդ ժամանակ իսկ բարձրացավ այն աղմուկը, որ կուսակցությունը անվանման ՀԱԿ նմանությամբ ձայներ է փորձելու խլել: Ապա հաջորդ “պատմությունները” եղան կուսակցության ղեկավարի` Մովսես Շահվերդյանի` Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործելու հետ, ինչպես նաեւ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:
Պատմաբան, նախկին ՀՅԴ-ական, աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7%-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի: Ի՞նչ քաղաքական խաղերի մասին է իրականում խոսքը եւ ի՞նչ է խոստանում ՀԱՍԿ-ը իրականում: Read the rest of this entry »
Comments : 34 Comments »
Tags: ՀԱՍԿ, Մովսես Շահվերդյան, ՏԻՄ ընտրություններ, Կարեն Դեմիրճյան
Categories : Հասարակություն, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Օն-լայն հարցազրույցներ, Բլոգինգ, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ
4 05 2009Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »
Comments : 44 Comments »
Tags: ՀՅԴ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգրան Կարապետյան, Քարոզարշավ, ՕԵԿ, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նշանավոր օրեր, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Բլոգինգ
“Փող բաժանել”-ը արգելվում է օրենքով
20 04 2009“Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը կառավարությունն նախորդ շաբաթ իր նիստում հավանություն տվեց: Ըստ վերջինիս` “Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խոստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ”: Ապա տրվում է հետեւյալ հիմնավորումը. “…կուսակցությունները մինչև ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու /խստանալու/ կամ ծառայություններ մատուցելու /խոստանալու/ միջոցով շրջանցում են ընտրական օրենգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երևույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ”:
“Ավանդաբար” հայկական ընտրությունների պրակտիկայում քարոզարշավերին ձայների “ստացման” անցած շաբաթվանից արդեն անթույլատրելի համարող պրակտիկան` խոստումների, փող ու մնացյալ բաժանելու, անխուսափելիորեն ուղեկցել է մեզ բոլոր ընտրություններին: Եվ այս մեթոդին դիմել են բոլոր այն կուսակցությունները անխտիր, ովքեր նման հնարավորություն ունեն: Տարածքային բոլոր “գզիրները” ամեն ընտրություններին տնետուն են ընկնում ձայներ հավաքելու` խաթրով, փողով, կարտոֆիլով, այլուրով, ամեն կերպ… Read the rest of this entry »
Comments : 19 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգան Կարապետյան, ժողովրդական կուսակցություն, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան, Կուսակցություններ
Categories : Հայ ազգային կոնգրես, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան