Ումից է նեղացել Տիգրան Թորոսյանը?

16 09 2008

Քիչ առաջ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, հայտնեց նաեւ, որ հեռանում է Հանրապետական/ՀՀԿ/ խմբակցությունից: Նա իր հրաժարականը բացատրել է «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ զգալի տարակարծություններ ունենալու պատճառով: Համամասնական ընտրակարգով ԱԺ անցած Թորոսյանը նաեւ ասել է, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խորհրդարանում պատգամավորի կարգավիճակով:

Հիշենք, որ արդեն օրեր առաջ ՀՀԿ գործադիր նիստի որոշում էր կայացրել, որ այլեւս աննպատակահարմար է Տիգրան Թորոսյանի ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը եւ այդ պաշտոնում առաջադրել դեռ օգոստոսին մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Ըստ ամենայնի ՀՀԿ-ն հենց այսօր կգումարի խորհրդի նիստ, որտեղ եւ կհաստատի Տ. Թորոսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ որոշումը: Մի հիշեցում էլ անենք այն մասով, որ Հովիկ Աբրահամյանն էլ խորհրդարան էր մտել 17 ընտրատարածքից պատգամավոր ընտրված իր պատգամավոր եղբայր Հենրիկ Աբրահամյանի հրաժարականի արդյունքում: Read the rest of this entry »