Կոմունիսնտները սկսեցին` Կոնգրեսը ավարտեց

1 05 2009

publication1

Աշխատավորների օրը զանգվածային միջոցառումներով առատ էր: Առավոտյան կոմունիստները “վպերյոդ” արեցին, երեկոյան`ընդդիմությունը: Առավոտյան “Կեցցե մայիսի 1-ը” ցուցապաստառներով, թմբուկ, շեփորով կոմունիստական կուսակցության երեւանյան եւ մարզերից քաղաք հասած համակիրները քայլեցին մինչեւ Շահումյանի արձան: Նրանց հետ էին նաեւ դպրոցահասակ երեխաներ` կարմիր վզկապներով ու գլխարկներով: Երեկոյան ընդդիմության բազմամարդ երթը անցավ Մաշտոց պողոտայով,Հանրապետության հրապարակով, Ամիրյան, Թումանյան փողոցներով եւ հասավ մինչեւ Հյուսիսային պողոտա: Նրանց հետ էին ոստիկանները: Մարտի 1 ի հանրահավաքից մեկ ամիս անց ընդդիմության հանրահավաքը, ըստ ամենայնի, 4 կարեւոր “իրավիճակ” ուներ մեկնաբանելու. սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, յոթ քաղբանտարկյալների գործի տապալում, հայ-թուրքական երկխոսության խորացում, Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

“Հարց է առաջանում. ի՞նչն էր բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի”,-իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժի մասին: Read the rest of this entry »





Ընդդիմությունը հանրահավաք արեց ու տուն գնաց

1 03 2009

Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:

“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »





Մարտի 1-ին ընդառաջ…

27 02 2009

“2008 թվականի մարտի 1–ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Մարտի 1–ին՝ ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու և դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ`ութ ցուցարար և ոստիկակության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին։ Երևանում մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա։ Այսպես է սկսվում “Human Rights Watch”-ի զեկույցը Հայաստանի մասին, որի ընդհանուր գնահատականում 2008թ-ին Հայաստանում ժողովրդավարությունն էականորեն հետընթաց է ապրել:

Հայտնի իրադարձություններից 1 տարի անց, զանգվածային միջոցառումների տեւական դադարից հետո ընդդիմությունը դուրս է գալիս հանրահավաքի մարտի 1-ին եւ իր տարածած հայտարարության մեջ արդեն իսկ նշում է. “ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” օրենքի 12.6 հոդվածի ուժով”:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ասում է, որ մարտի 1-ին ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ: “Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”,-ասում է Ալիկ Սարգսյանը եւ ավելացնում, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են մարտի 1-ին վերահսկել իրավիճակը: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”,-հայտարարում է ոստիկանապետը: Read the rest of this entry »





Հանրահավաքը մեկնարկեց

26 09 2008

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որը վարող ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հավաքվածներին դիմեց “Հայաստանի ազատ քաղաքացիներ, Հյուսիսային պողոտայի տերեր, Հայ Ազգային կոնգրեսի անդամներ” բառերով: Ողջունելով բոլորին՝ նա ասաց, որ այս հանրահավաքը նվիրված է հաղթանակին ավելի մոտենալուն, եւ հանրահավաքի պատճառներից մեկը Կենտրոնի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի քարոզարշավին նպաստելն է: Նա շեշտեց, որ Կենտրոնի թաղապետի ընտրությունները ոչ թե նրա ընտրությունը եւ հաղթանակն է լինելու, այլ Հայ Ազգային կոնգրեսի:

Ապա ելույթ ունեցավ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նույնպես նշեց, որ սա ոչ թե թեկնածուի, այլ Կոնգրեսի հաղթանակն է լինելու եւ կասկած չունի, որ Հայ Ազգային կոնգրեսը հաղթելու է: “Եթե դուք մեր հավաքատեղիները սահմանափակում եք, մեզ թույլ չեք տալիս ուզած տեղերում հանրահավաք անել, դրանով մեծացնում եք հիասթափությունը ժողովրդի` ձեր նկատմամբ”,- դիմելով իշխանություններին՝ ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Read the rest of this entry »





Համաժողովրդական շարժումը հանրահավաք է անում/լրացված/

14 09 2008

Վաղը տեղի կունենա համաժողովրդական շարժման հարհավաքը եւ երեկ արդեն հանրահավաքի իրազեկման ժամանակ միջադեպեր եղան: Ըստ ամենայնի` կարեւոր քաղաքական հայտարարությունների եւ զարգացումների առումով հետաքրքիր նորությունների սպասել կարելի է: Բայց առավել հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքն ու սպասելիքները այս հանրահավաքից: Ի դեպ, մի մոռացեք օգտվել այս բաժնում ինֆորմացիայի փոխանակման ձեր իրավունքից եւ մեզ ու բոլորին տեղյակ պահեք այս իրադարձության շուրջ վերջին զարգացումներից: Read the rest of this entry »





ԼՂՀ անկախությունը, դաշնակցականերն ու ընդդիմության սենսացիան…

3 09 2008

Հայաստանի պատմության տխուր, վերջերս “մեռելոցային” տոներից զատ հայ ժողովուրդը ցնծալու եւ պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ հղելու հրաշալի առիթ ունեին։ԼՂՀ անկախությունը արդեն 17 տարեկան է։ Ուռա։Մամուլում մի փոքր դիտանց արեցի եւ հասկացա, որ հատկապես հենց այսօր ամենից շատ քննակվեց վերջին տարածաշրջանային զարգացումների համատեքստում /Աբխազյաի ու Օսեթիայի ճանաչումներ/ ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին։

Ապա խոսենք ՀՅԴ հանրահավաք-համերգի մասին՝ ԼՂՀ անկախությանը նվիրված։ Բանախոսները չմոռացան ԼՂՀ անկախության կերտման ճանապարհն ու լավատեսական, հաստատակամ ասացին, որ ԼՂՀ անկախությունը դեռ կճանաչի ողջ աշխարհը։Արձագանքները հավաքվածների բավականին խիտ շարքերում առանձնապես չէին երեւում /շոգն էր պատճառը, գուցե մկիրոֆոնի ձայնը լավ չէին լսում կամ էլ գուցե վանկարկելու “հավես” չունեին, մեկ ու մեջ արձագանում էին/։ Ապա հանրահավաքը վարող Հրայր Կարապետյանը ընթերցեց Դաշնակցության կազմած հայտարարույթունը՝ ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու միակ միջոցի՝ Արդբերջանի՝ ուժի կիրառումը բացառող փաստաթղթի ստորագրման մասին եւ հանրահավաքի մասնակիցները իրենց համաձայնությունը հայտնեցին նույն փաստաթղթի մասին։ Read the rest of this entry »





Ինչ կփոխի այս հանրահավաքը?

1 08 2008

Համաժողովրդական շարժման օգոստոսի 1-ին ազդարարված հանրահավաքը մեկնարկում է հոծ բազմության “Լեւոն նախագահ” վանկարկումներով եւ երիտասարդների դատարկ “Նոյ”-ի շշերով զարկում են թմբուկներին: Արդեն ելույթ են ունեցել “Հանրապետություն” կուսակցության առաջորդ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ժողովրդավարական ուղի” կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: “Ազգային Կոնգրեսի ստեղծմամբ ամեն ինչ ասված է”,-ասել է իր ելույթում Արամ Սարգսյանը` ըստ ամենայնի փոխանցելով հանրահավաքի հիմնական հաղորդագրությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում եւ կոնգրեսը անկասկած իր ուրույն տեղը կունենա: Բայց հիմա ուզում եմ շտապել եւ հարցնել ձեզ… Ձեր կարծիքով ինչ կփոխի այս հանրահավաքը եւ ինչ իրատեսական արդյունքներ կարելի է սպասել մոտ ապագայում?