Վտանգավոր խաղեր տարածաշրջանում. Հայաստանը նոր խաղաքարտ?

19 09 2008

Վտանգավոր խաղերը Կովկասում հրապուրում են այսուհետ ոչ միայն ռուսական կայսերական ձգտումներին եւ ԱՄՆ տարածաշրջանային գերակայության հաստատման քաղաքականությանը, այլեւ երրորդ պետություններին: Մասնավորապես մեր հարեւան Թուրքիայի վերջին շրջանի հարավկովկասյան
ակտիվությունը զգոնություն, ապա նաեւ հակամարտության կարգավորման եւ փակ սահմանների մասին բանակցությունների այլ որակ է խոստանում: Դեռ սեպտեմբերին, երբ Երեւանում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարը պայմանավորվեցին հանդիպել Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այն էլ եռակողմ(Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) ձեւաչափով:Ինչ հեռանկար կարող է ունենալ այս հանդիպումը Հայաստանի համար? Երկար քննելու հարցեր են:

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Բաբաջանի հետ անցկացված բանակցությունների արդյունքում մենք` երկու արտգործնախարարներս, հայտնեցինք երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մեր վճռականության մասին եւ փորձում ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով առանց միմյանց առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելու”,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Նախօրեին ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը “Ա1+”-ին ասել էր, որ Ղարաբաղյան բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությունը անհնար է համարում,”որովհետեւ ռուսները եւ ամերիկացիները միասին են ջանքեր գործադրում Մինսկի խմբում, եւ երկուսն էլ ուզում են ստատուս քվոն պահպանել. այդ իմաստով Թուրքիայի մուտքը բանակցային գործընթաց անկարելի է”: Նա նաեւ ասել էր, որ չի վստահում այն խոստումներին, թե հայ-թուրքական մերձեցման դեպքում ղարաբաղյան հարցը ավելի հեշտ կլուծվի:

“Սուտ է: Այդ խոսքը ավելի շահ ունի Բաքվի համար”,- նկատում է Կիրակոսյանը: Իսկ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` անջատողական բնույթ ունի. այսինքն, “Թուրքիան, եւ ոչ թե Թուրքիան Ամերիկայի հետ, սեփական ձեռագիրն ունի իր շահը գործադրելու, հավաքելու եւ պահելու իմաստով”: Read the rest of this entry »