Արմեն Բադալյան. “Եվրոպան ուղղակի դիզայն է”

12 06 2009

Copy of asa

Դիանա Մ. Երբվանի՞ ց եք ուսումնասիրում հայկական քաղաքական դաշտը եւ արդյո՞ ք համեմատական վերլուծություններ արել եք Հայաստանի նման երկրների հետ:

Քաղաքական դաշտը ուսումնասիրում եմ 90-ականների սկզբներից: Սկզբում նախ սիրողական մակարդակով, իսկ վերջին 10 տարիներին ավելի մասնագիտական մակարդակով: Իհարկե, համեմատություններ արել ենք եւ Հայաստանի, եւ հարեւանն երկրների միջեւ: Պիտի արձանագրեմ, որ հայկական մենթալիտեի միջեւ տեղի են ունեցել որակական փոփոխություններ 90-ականների կեսերից: Մինչեւ անկախությունը, երբ մենք ԽՍՀՄ տարածքում էին եւ ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ բուռն քաղաքական գործընթացներ էր տեղի ունենում, այն ժամանակ մենք եվրոպական քաղաքական կուլտուրայի տարածքում էին եւ որակական առումով բարձր ցենզի էինք: Եվ դա է պայմանավորում 90 թվականի եւ 91-ի լավ ընտրությունները: Եթե նկատել եք, դրանից հետո մեզ մոտ ընտրություններ չեն հաջողվում, բացառությամբ 99-ի խորհրդարանական ընտրությունների, երբ հասարակությունը իրոք հավատաց ընտրությունների արդյունքներին: Դա բացառություն էր, որը բերեց հոկտեմբերի 27: Ներկայումս մենք տիպիկ ասիացի ազգ ենք, գտնվում ենք Թուրքիայից ներքեւ, բայց Աղվանստանից դեռեւս բարձր ենք: Մենք 88-ի ազգը չենք: Read the rest of this entry »





Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում

15 04 2009

financial_crisis_02

Արժույթի միջազգային հիմնադրամի այն պնդումը, որ ֆինանսական ճգնաժամից հարուստները ավելի շատ են տուժել, քան աղքատները եւ այն պարտճառաբանությունը, որ աղքատները հիմնականում սպառում են սննդամթերք, իսկ պահանջարկի գլոբալ կրճատման արդյունքում սննդամթերքի միջազգային գներն ընկել են, հնչում է Հայաստանում, բայց, ըստ ամենայնի, ոչ Հայաստանի համար: Միայն վերջին օրերին քաղաքացիները պարբերաբար մթերային ապրանքների գների թանկացման ականատեսն են լինում` միաժամանակ բարձրագոչ ամբիոններից լսելով պետական ապարատի` գնային տատանումների վերահսկելի մակարդակի, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ռազմավարության մասին:

Շարունակենք… Ամսվա սկզբին մեկնարկած լողացող փոխարժեքի խուճապին հաջորդեցին արդեն փենտրվարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված թանկացումները: Պետությունը ձեռնարկեց պետբյուջեի դիֆիցիտային լուծման` ՀԴՄ-ական քաղաքականությունը` մի ձեռքով վերցնելով, մյուս ձեռքով լրացուցիչ ֆինանսական հատկացումների ինստիտուտով “հնարավորինս խրախուսելով” փոքր ու միջին բիզնեսին, ինչը որպես այդպիսին, փաստորեն, շարունակում է կողմնորոշված քաղաքականությունը դեպի խիստ սահմանափակ թվով մարդկանց հարստացմանը` այն էլ հասարակական լայն զանգվածների հետագա աղքատացման հաշվին: Վերջինս միջազգային դրամաշնորհային ինստիտուտների փոխհատուցումային քաղաքականության ոչ արդյունավետ “բանեցման” դեպքում կարող է սոցիալական լարվածություն, ընդուպ մինչեւ ընդվզումներ առաջ բերել: Read the rest of this entry »





Վտանգավոր զարգացումներ ԼՂՀ շուրջ. “մի թիզ հող” կզիջե՞ն

25 10 2008

Վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման կամ բանակցային զիջումների ֆորմատում Ղարաբաղին սպառնացող վերահաս վտանգի լուրերը ամենից շատն են մտահոգում եւ ամենից շատ տարատեսակ հակասական մեկնաբանությունների առիթ տալիս։Լարվածությունը սկսվում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԼՂՀ հարցում նախազգուշական “թայմ աութ”-ով ու հավաստիացմամբ, թե իշխանությունը պատրաստվում է “զիջել” ԼՂՀ։Ապա Սերժ Սարգսյանն ինքը շփոթության մեջ է գցում, հայտարարելով, թե ԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալու ցանկություն ունեցողները կարող են այն գտնել միջազգային կազմակերպություններից մեկի ինտերնետային էջում, որին հետեւում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պատասխանը, թե ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը խնդրի կարգավորմամբ չի զբաղվում։Հարցի այլ կողմն է սրվում Թուրքիայի ակտիվացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների միանալու։Առհասարակ պաշտոնական Մոսկվայի թողտվությամբ “հայ-թուրքական հարաբերություններ” որպես այդպիսին սկսելու, ապա ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ հարցի կարգավորման նախաձեռնությունն ու եռակող համդիպումների հեռանկարը ինքը արդեն զգոնություն է պահանջում։ Եթե հիշենք նաեւ վերընտրված Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ “Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ոչ 5 տարի անց, ոչ 10, ոչ էլ 20 եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի”, ապա զգոնության խնդիրը կրկնակի սրվում է։ Ի՞նչ է ուրեմն իրականում կատարվում։ Read the rest of this entry »





Հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ

20 08 2008

Վերջին օրերի արդեն երկրորդ` լրագրողին ծեծի ենթարկելու փաստի մասին տեղեկացանք այսօր: Երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Նա ասել է, որ հարձակումը կապում է մասնագիտական գործունեության հետ: Իսկ “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը հայտարարել է, որ “սա ակնհայտորեն պատահական միջադեպ չէ, այլ դիտավորյալ հարձակում իրենց աշխատողների եւ ծրագրի վրա: Նա նաեւ ասել է, որ ակնկալում է իշխանությունների մանրակրկիտ եւ իրավիճակից բխող լրջությամբ արձագանքը: Այս առիթով արդեն պաշտոնական հայտարարություն են տարածել նախագահի մամլո ծառայությունից, “Հայ ազգային կոնգրեսի” կենտրոնական գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ շաբաթ առաջ էլ ծեծի էին ենթարկել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, ով նույնպես միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Հայաստանում վերջին տարիներին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը Read the rest of this entry »





Ռուս-վրացական ինֆորմացիոն պատերազմներն ու Հայաստանը

15 08 2008

Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:

Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում: Read the rest of this entry »