Դոլար-դրամ խուճապի “լողացող” միֆը

3 03 2009

mhm40388_copy

Այսօր ընդհամենը մեկ ժամվա ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 307 դրամից դարձավ 380 դրամ եւ ԿԲ-ն հապշտապ հայտարարեց փոխարժեքային լողացող քաղաքականության անցման մասին:
Ու մինչ տնտեսական վերլուծաբանները ու պատգամավորները ջանում էին դրական կամ բացասական անկյունից նայել երեւույթին, քաղաքացիները փողոցում իսկական խուճապի մեջ էին: Ասում են Երեւանի ծայրամասային թաղամասներում անգամ շարքերով խանութներ ու “դուքաններ” են փակել, շատերը պարզապես լավ չեն հասկացել`ինչ է կատարվում:

Համաշխարհային Բանկը իր տարածած հայտարարությունում իր աջակցությունն է հայտնել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին` նշելով, որ փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Ըստ հայտարարության` Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, ի շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի: “Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով”: Read the rest of this entry »