ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկու կարեւոր նշանակումներ արեց. Կարեն Կարապետյան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Սլավա Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Չնայած այսօրվա նյութերի լրահոսում ավելի կարեւոր եւ քննարկման արժանի թեմաներ կային, բայց այս փոքրիկ նյութով ուզում եմ պարզապես ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի կադրային, որոշ առումներով “հանրապետականազերծ” քաղաքականության վրա: Հետաքրքիր է, բայց փաստ, որ վերջին շրջանում նախագահը ակնհայտորեն պետական կառավարման համակարգը լրացնում է նոր` թարմ քաղաքական ուժերով` ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, այլոք: Քաղաքական նոր հենարան է փնտրում նախագահը, թե չի վստահում թիմակիցներին… Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը:
Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը
30 09 2008Comments : 8 Comments »
Tags: Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան
Categories : Հասարակություն, Նորություններ, Վերլուծություն, Քաղաքական