Ինչու, ինչպես, ոնց..

2 09 2009

                                                                                               գռզօօcopy                                            

 

 Այսօր’ ժամը 15.50-ին, ՀՔԾ  է ինքնակամ ներկայացել 2008թ մարտի 1-ից հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը’ փաստաբանների ուղեկցությամբ:Այս լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ հավելեց, որ Սուքիասյանն այժմ ԱԱԾ մեկուսարանում է:

Նրա կալանավորման պատճառը հետախուզման մեջ գտնվելու հանգամանքն էր, իսկ թե ի՞նչ խափանման միջոց կպահանջի ՀՔԾ-ն, պարզ կլինի վաղը. այսօր դժվարացավ այդ հարցին պատասխանել  Վահագն Հարությունյանը:

   Հիշեցնենք, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւով Եվրոխորհուրդը կոչ էր արել ՀՀ իշխանություններին մինչեւ հուլիսի 31-ը ինքնակամ ներկայացած հետախուզվողների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառել:

   Ի դեպ, կարծիք կա, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ համաներում չի տարածվի’ հաշվի առնելով հանգամանքը, որ նա իրավապահ մարմիններին ներկայացել է  միայն այսօր’ սեպտեմբերի 2-ին:

 Նրա այսքան ուշացումով ներկայանալու դրդապատճառների վերաբերյալ  որեւէ մեկը Սուքիասյանի մերձավոր շրջապատից չկարողացավ պարզաբանում տալ:

Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպես Խ.Սուքիասյանը փաստաբանների ուղեկցությամբ անակնկալ ներկայացավ ՀՔԾ ??

 …Ինչպես եղավ, որ ոչ մի լրագրող, ոչ մի լուսանկար չհասցրեց անել,նման դեպքերում,ինֆորմացիայի արտահոսք լինում է, հաճախ,ամբաստանյալները իրենք են շահագրգռված, որ իրենց նկարահանեն, հետագայում տարբեր տեսակի խնդիրներից խուսափելու համար….

 …Ինչպես եղավ, որ Սուքիասյանը եկավ փաստաբանների ուղեկցությամբ. Իսկ մի թե ԱԱԾ-ն քնած է? Մարդը գտնվում է հետախուզման մեջ, եւ նրա փաստաբանների չեն հետեւում?…

 Միգուցե Սուքիասյանը երկար ժամանակ թաքնվել է, տեսքը լավ չի եղել, կամ մորուք է եղել թողած, եւ չի ցանկացել նման տեսքով իրեն տեսնեն, կամ նկարահանեն??

 Ինչու այդքան ուշ ներկայացավ?? Ներկայացավ այն ժամանակ, երբ համաներումը արդեն չի տարածվում…..

 Իսկ որտեղ է այսքան ժամանակ թաքնված եղել?Արդյոք Հայաստանում է եղել??

Այդ դեպքում ինչպես աննկատ եկավ, հատեց սահմանը?…

 Ավելի ուշ նրա փաստաբանները Ա1+-ին պարզաբանումներ էին տվել.

ՀՔԾ-ում Սուքիասյանի ներկայանալը անակնկալ էր»,- այսօր ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո «Ա1+»-ին ասաց Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:

«Սուքիասյանը չի ներկայացել համաներման ակնկալիքով»

«Խաչատուր Սուքիասյանը չի ներկայացել համաներման ակնկալիքով: Նա անմեղ է եւ պատրաստակամ է մինչեւ վերջ ապացուցել իր անմեղությունը»,- այսօր «Ա1+»-ին ասաց Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նա եւ մեկ այլ փաստաբան Արայիկ Զաքարյանն այսօր պարոն Սուքիասյանին ուղեկցել են Հատուկ քննչական ծառայություն:

«ՀՔԾ-ում Սուքիասյանի ներկայանալը անակնկալ էր, սակայն, ինչեպս ՀՔԾ-ում, այնպես էլ ԱԱԾ մեկուսարանում նրան դիմավորեցին եւ ընդունեցին շատ հարգալից: Ընդհանրապես, որեւէ հիմք չկա Խաչատուր Սուքիասյանին անազատության մեջ պահելու համար, սակայն այսօր նա մեղադրյալի կարգավիճակում է»,- ասաց փաստաբան Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համաձայն` նախաքննության մարմինը 72 ժամ կարող է մարդուն անազատության մեջ պահել, անգամ այն դեպքում, եթե նա ինքնակամ է ներկայացել նախաքննության մարմնին:

«Մենք ստիպված ենք սպասել, մինչեւ 72 ժամը լրանա: Այդ ընթացքում նախաքննության մարմինը կարող է դիմել դատարան ու որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Եթե 72 ժամվա ընթացքում չդիմեն դատարան, ապա Սուքիասյանին ազատ կարձակեն: Այս պահին Սուքիասյանը փաստացի ձերբակալվածի կարգավիճակում է»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Ի դեպ, ինչպես մյուս 3 պատգամավորների` Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի, այնպես էլ Խաչատուր Սուքիասյանի դեպքում նախաքննության մարմինը չի պատրաստվում մտնել ԱԺ եւ Սուքիասյանին զրկել անձեռնմխելիությունից, այն դեպքում, երբ նրան առաջադրված մեղադրանքը ենթարկվել է փոփոխության: «Մենք գտնում ենք, որ Սուքիասյանը զրկված չէ անձեռնմխելիությունից եւ որեւէ մեկը չի կարող նրան զրկել անազատությունից: Այս պահին նա ապօրինի է անազատության մեջ»,- ասաց Սուքիասյանի փաստաբանը:
Սուքիասյանի փաստաբաններն այսօր «Ա1+»-ին դժվարացան ասել, թե նախաքննությունն ինչպես կվարվի Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ: Արթուր Գրիգորյանի խոսքով` Խաչատուր Սուքիասյանի տրամադրությունը շատ բարձր է եւ նա առողջական վիճակից գանգատներ չունի: Փաստաբաններն այսօր Սուքիասյանի հետ շփվել են մոտ 5 ժամ:

Իսկ դատախազությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

2009 թվականի սեպտեմբերի 2-ին ինքնակամ նախաքննական մարմնին է ներկայացել 2008 թվականի մարտ ամսից հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Խ.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Խ.Սուքիասյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:’

 …Տարբեր կարծիքներ կան. մեկը ասում է Սուքիասյանին երաշխիքներ են տվել, մյուսը ասում է, թե ինչ որ բանի դիմաց է եկել….

Նա մեղմ ասած միամիտ չէ. ուրեմն….

Դուք ինչ եք կարծում,?

ի դեպ լրագրողները լուրը իմանալուն պես շրջապատել էին Դատախազությունը, սակայն նրան ետեւի դռնից աննկատ տարել էին ԱԱԾ մեկուսարան..