Միաժամանակ Վանաձորում եւ Ալավերդիում

29 10 2008

Հոկտեմբերի կեսից Վանաձորում բռնկված աղիքային վարակիչ հիվանդությունը համաճարակաբանների համար դարձել է գլուխկոտրուկ: Մի քանի օրվա ընթացքում Լոռու մարզի 341 բնակիչ դիմել է բուժօգնության՝ աղեստամոքսային ինֆեկցիայի նշաններով, որոնց մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մայրաքաղաքից ժամանած մասնագետների հետ միասին վանաձորցի բժիշկները քանի օր շարունակ դժվարանում են պատասխանել, թե ինչն է դարձել աղիքային վարակիչ հիվանդության պատճառ՝ ջո՞ւրը, թե՞ սննդամթերքը:Միեւնույն ժամանակ շարունակվում է Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը։Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:

“«Համաճարակ չէ, բայց մի քանի օրվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվեց»,- ասել է Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը: Մասնագետների հետ փորձաքննության ենթարկելով ջուրն ու հիվանդների թվարկած սննդամթերքը՝ ձուն, հավի միսն ու կանադական ապխտած նրբերշիկը, մասնագետները դժվարանում են պատասխան տալ վանաձորցիներին` վարակի ծագման ու պատճառների մասին: Վարակի ախտանշաներն են բարձր ջերմությունն ու որովայնի ցավերը: Մի քանի օրվա ընթացքում Վանաձորի 60 մահճակալ ունեցող ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնվեց հիվանդներով: Ըստ բժիշկների` հիվանդների վիճակը կայունանում է մի քանի օրից՝ ջերմությունն իջնում է, որովայնի ցավերն անցնում են: Մահացության դեպքեր չեն եղել Read the rest of this entry »