Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին

10 04 2009

serj

Երեկ` ապրիլի 9-ին լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին եւ այսօր մոտ 2,5 ժամ տված մամլո ասուլիսում նա ամփոփեց իր այն եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջիններիս բազապիսի էին` ներքին եւ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները ու քաղբանտարկյալներին առնչվող հարցեր: Առանձին անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԼՂՀ կարգավորման գործընթացին:

“Ամբողջովին կիսում եմ մեր լրատվամիջոցների, մեր հասարակության անհանգստությունը’ կապված մարտի 1-ի դեպքերի հետ, բայց չեմ կիսում այն կարծիքը, թե մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ, քաղբանտարկյալներ”,-ասաց Սերժ Սարգսյանը` պատասխանելով “Ա1+”-ի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԵԽԽՎ 1643 բանաձեւի կատարման ուղղությամբ, մասնավորապես, մարտի 1-ի արդար դատաքննության, ապօրինաբար ազատազրկվածներին, քաղբանտարկյալների ազատ արձակելու ուղղությամբ, ինչու չէ նաեւ “Ա1+”-ի ոտնահարված իրավունքը վերականգնելու համար: Իսկ համաներման մասով նշեց. “Համոզված եմ, որ հանրապետության նախագահը պետք է իր իրավունքներն օգտագործի այն ժամանակ, երբ կավարտվի դատաքննության փուլը: Ես չեմ բացառում, որ կարող է լինել համաներում, բայց ես չեմ տեսել մի նախագահ, որը նախօրոք հայտարարի , որ մի քանի օր հետո կամ մի շաբաթ հետո համաներում եմ կիրառելու. կգա ժամանակը, մենք կտեսնենք”: Մարտի 1-ի թեմայի շուրջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այդ իրադարձությունների համար պատասխանատու են բոլորը, ոչ միայն իշխանությունը: Read the rest of this entry »