Թեժ աշունը մտավ իր իրավունքների մեջ:
Այսօր առավոտից քաղաքական կյանքը եռում էր. Մանդատից հրաժարվեցին ԱԺ-ի երկու պատգամավորներ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդամենը վերջերս ընդհատակից դուրս եկած Խաչատուր Սուքիասյանը:
Եթե առաջինի մանդատը վայր դնելու պատճառները պայմանավորված են հավանաբար հայ-թուրքական բարելավվող հարաբերություններով եւ դրանում խորհրդարանի որոշակի դերակատարությամբ, ապա երկրորդի դրդապատճառները ներքաղաքական են. Սուքիասյանը հայտարարեց, որ չի պատկերացնում իրեն մի խորհրդարանում, որն իրեն ու իր ընկերների զրկել է անձեռնմխելիությունից եւ «հանձնել» դատախազությանը:
Ի դեպ, Տիգրան Թորոսյանը Սուքիասյանի այս քայլը չցանկացավ մեկնաբանել: Հիշեցնենք, որ Թորոսյանն էր ԱԺ նախագահ, երբ Աղվան Հովսեփյանը համոզեց պատգամավորների մեծամասնությանը կողմ քվեարկել Սուքիասյանը, Մյուսնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն եւ հետեւաբար անձեռնմխելիությունից զրկելուն:
Այս երկու կարեւոր իրադարձությունները մի տեսակ ստվերեցին մեկ այլ, ոչ պակաս կարեւոր իրադարձություն. Գիշերը հանկարծամահ է եղել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանը, որը Քոչարյանի մերձավորագույն եւ խիստ վստահելի մարդկանցից էր, եւ թերեւս ամենատեղեկացվածը մեր երկրում վերջին 10 տարվա իրավիճակից: Հիշեցնենք, որ նա նաեւ մարտի 1-ի օպերացիայի իրականացման ակտիվ մասնակից էր:
Սարկիսյանը նաեւ տիրապետում էր տնտեսական լծակների, եւ լուծում էր քաղաքական հարցեր, անգամ Քոչարյանի պաշտոնից հեռանալուց հետո:
Իսկ դուք ինչ եք կարծում, ինչու են հրաժարականներ տվել,կշարունակվի՞ այս շղթան…..