“Ստուկաչների” երկիր Հայաստան…

2 02 2009

Նորաթուխ իշխանություններն իրենց հետ բերել են մարդկային հարաբերությունների նոր կուլտուրաներ, որոնք հավանաբար խիստ սիրված ու տարածված են եղել մինչ այժմ իրենց նեղ շրջանակներում: Այժմ արդեն այդ գաղափարները փորձ է արվում ներդնել ամենուր` մանկապարտեզից ու դպրոցից մինչև համալսարան ու հիվանդանոց: Ամենուր բացվող «թեժ գծերը» մարդկանց կոչ են անում` ցուցաբերել «քաղաքացիական պատասխանատվություն» ու վերածվել ամենաշարքային ստուկաչների` իրենց վրա վերցնելով ոստիկանի, հարկային տեսուչի կամ թաղայինի ֆունկցիաները: Այս «պայքարն» ընթանում է նաև ստվերային եղանակով:

Չիմացողների համար նշենք, որ այսպես կոչված «Միասին» շարժումն արդեն վաղուց զբաղված է ուսանողների շարքերում սեփական ստուկաչական ցանցի ձևավորմամբ: Երիտասարդ պատասխանատու քաղաքացիների հիմնական խնդիրն է` «գործ տալ» կաշառք վերցնող դասախոսների վրա ու այդպիսով ծառայել հայրենիքին: Ընդ որում` նրանցից ոմանք այդ հաճելի գործի համար նաև վճարվում են:

Ինտերնետում ևս վերջերս հայտնվել են «ինքնաբուխ նախաձեռնություններ», որոնց հեղինակները կոչ են անում` հայտնել դասախոսի անունը` երաշխավորելով, որ հայտնողը քննությունը կստանա անվճար Սերնդի այլասերման գործին անցյալ տարվա վերջին միացավ նաև կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Read the rest of this entry »