Աբրահամ Բախչագուլյան.”Ես օրենք չեմ խախտել, ես այդպես չեմ ասել”

25 06 2009

P1010101

Իշխանական քաղաքական ուժերը հայտարարեցին, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդներից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս:

Այս ընտրությունները առաջընթաց էին այնքանով, որ այսօր երեւանցին կարողացավ, թեկուզ եւ անուղղակի, բայց ունենալ իր ներկայացուցչական մարմինը քաղաքում: Ինչ վերաբերվում է ընտրությունների կազմակերպմանը, ապա պետք է նշեմ, որ այս ընտրությունները, ի տարբերություն նախորդների ավելի հրապարակային էին: Երեւան քաղաքակում առաջին անգամ փորձարկեցինք ընտրությունները ավտոմատացված համակարգով, եւ ԿԸՀ-ն ԶԼՄ-ների եւ բոլորի հետ միասին էր ստանում քվեարկության արդյունքների եւ մասնակիցների մասին տեղակատվությունը:

Քանի՞ բողոք ես ստացել ընտրություններից հետո:

Ես խոսեմ քվերակության օրվանից, քվերակությանը օրը ԿԸՀ-ն եւ ոչ մի դիմում-բողոք չստացավ: Ինձ զարմացնում է դա այնքանով, որ խախտումներ, իհարկե, եղել են: Սակայն խախտումների գնահատաման հետ կապված մենք պետք է պատկերացում ունենան` այդ խախտումը, որ տեղի է ունեցել, ազդել է արդյուքնի վրա, թե չէ: Խախտման պատճառները 3-ն են` դիտավորյալ խախտումներ, անփուփության եւ ընտրական օրենսգրքի չիմացություն եւ երեք պատճառներն էլ այս ընտրություններում եղել են: Ինչ վերաբերվում է ավտոբուսներով մարդկանց բերելուն, դա ընտրախախտում չէ: Ասեմ ինչու: Ավտոբուս նստելը, ավտոբուսով ընտրական տեղամաս այցելելը ընտրական օրենսգրքի խախտում չէ: Կարեւորը այն է, որ քվեարկությունը գաղտնի է եւ այդ գաղտնիությունը մենք երաշխավորում ենք: Read the rest of this entry »





Էդուարդ Շարմազանով. “ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ չկա”

24 06 2009

P1010098

Դուք ինքներդ գո՞հ եք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից:

Նախ նշեմ, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ պահեցին եւ քարոզարշավը հիմնականում եղել է ծրագրերի քաղաքական մրցակցության համատեքստում: Իսկ ընտրությունների օրը գնահատում եմ լավ, ոչ թե նրա համար, որ մենք հաղթեցինք, այլ այն պարզ պատճառով, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք լավ ընտրություններ կազմակերպել: Այո, կան բազմաթիվ թերություններ: Այդ թերությունները արձանագրել էին համապատասխան մարմինները եւ պատահական չէ, որ 6 տեղամասերում վերահաշվարկներ տեղի ունեցան:

Հիմնականում բախումները Հանրապետականի եւ Բարգավաճի միջեւ էր: Դա ինչո՞վ եք պայմանավորում:

Ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ է տալիս: Ընտրությունները դա մրցակցություն է, որը բաց է մրցակցության համար եւ կարող են որոշակի անձնական խնդիրներ ավելի ցայտուն լինել մրցապրոցեսի ժամանակ: Բայց այն, որ պայքարը գնում էր հիմնականում ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ, դուք ասացիք: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Էդուարդ Շարմազանովին

22 06 2009

Edvard_Shjarmaznof_Web

Հետընտրական եւ քաղաքական վերջին զարգացումների համատեքստում հաջորդ հյուրը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն է: Նրան կարող եք ուղղել ձեր հարցերը մինչեւ վաղը, հունիսի 22-ը, ժամը 18:00-ն, իսկ արդեն ժամը 19:00-ին ուղիղ եթերում լսեք նրա պատասխանները սեղմելով այստեղ: Ներքերում ներկայացնում ենք նաեւ Էդուրարդ Շարմազանովի համառոտ կենսագրությունը:

Էդուարդ Հովսեփի Շարմազանով
Ծնվել է 1975 թ. նոյեմբերի 8-ին Ալավերդի քաղաքում։
1997 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՊՄՀ Պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժինը։
1995 թ. հիմնադրել է Ալավերդու « Զարթոնք» ուսանողական միությունը։
1997-2002 թթ. սովորել է ՀՊՄՀ ասպիրանտուրայում։
2000-2002 թթ. Ճանաչվել է ՀՀ ինտելեկտուալ խաղերի «լավագույն գիտակ»։ Read the rest of this entry »





Արմեն Բադալյան. “Եվրոպան ուղղակի դիզայն է”

12 06 2009

Copy of asa

Դիանա Մ. Երբվանի՞ ց եք ուսումնասիրում հայկական քաղաքական դաշտը եւ արդյո՞ ք համեմատական վերլուծություններ արել եք Հայաստանի նման երկրների հետ:

Քաղաքական դաշտը ուսումնասիրում եմ 90-ականների սկզբներից: Սկզբում նախ սիրողական մակարդակով, իսկ վերջին 10 տարիներին ավելի մասնագիտական մակարդակով: Իհարկե, համեմատություններ արել ենք եւ Հայաստանի, եւ հարեւանն երկրների միջեւ: Պիտի արձանագրեմ, որ հայկական մենթալիտեի միջեւ տեղի են ունեցել որակական փոփոխություններ 90-ականների կեսերից: Մինչեւ անկախությունը, երբ մենք ԽՍՀՄ տարածքում էին եւ ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ բուռն քաղաքական գործընթացներ էր տեղի ունենում, այն ժամանակ մենք եվրոպական քաղաքական կուլտուրայի տարածքում էին եւ որակական առումով բարձր ցենզի էինք: Եվ դա է պայմանավորում 90 թվականի եւ 91-ի լավ ընտրությունները: Եթե նկատել եք, դրանից հետո մեզ մոտ ընտրություններ չեն հաջողվում, բացառությամբ 99-ի խորհրդարանական ընտրությունների, երբ հասարակությունը իրոք հավատաց ընտրությունների արդյունքներին: Դա բացառություն էր, որը բերեց հոկտեմբերի 27: Ներկայումս մենք տիպիկ ասիացի ազգ ենք, գտնվում ենք Թուրքիայից ներքեւ, բայց Աղվանստանից դեռեւս բարձր ենք: Մենք 88-ի ազգը չենք: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Արմեն Բադալյանին

11 06 2009

picresize

Հետընտրական զարգացումների մասին քննարկումների մեր հերթական հյուրը քաղաքական PR տեխնոլոգ Արմեն Բադալյանն է, ով կբացահայտի այս ընտրությունների հաջողված կամ ձախողված տեխնոլոգիական մոտեցումները եւ կանխատեսումներ կանի հետագա զարգացումներից: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` հունիսի 12-ը, ժամը 12:00-ին, իսկ ժամը 13:00-ին լսեք նրա պատասխանները մեր ուղիղ աուդիո եթերում` սեղմելով այստեղ:





Ուղղեք ձեր հարցերը Ամալյա Կոստանյանին

9 06 2009

picresize

Հարգելի ընթերցողներ, հետընտրական զարգացումների մասին օն-լայն հարցազրույցների մեր հաջորդ հյուրը “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն է, ով պատրաստակամություն է հայտնել խոսելու ձեզ հետ եւ պատասխանելու ձեր հարցերին: Տեղեկացնենք, որ “Թրանսփերենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկումներ է անցկացրել և՛ ընտրությունների օրը, և՛ նախընտրական շրջանում, ինչպես նաեւ հանդես է եկել համապատասխան զեկուցմամբ: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` հունիսի 10 ժամը 14:00-ն, իսկ արդեն 14:30 լսեք հարցազրույցը ուղիղ եթերում`սեղմելով այստեղ:





Արման Մուսինյան. “Անպատիժ իշխանությունը այլասերվում է”

6 06 2009

Copy of hhh138

Դիանա Մ.-Պարոն Մուսինյան, դուք երեկ ձեր տարածած հայտարարության մեջ նշել էիք, որ իշխանությունները լծվել են կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին: Բայց չէ որ Դատախազությունը քրեական գործեր է հարուցում, տեղում հատուկ քնչական ծառայությունը բացում, վերահաշվարկ է անում քվեաթերթիկների: ԿԸՀ-ն մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել: Արդյո՞ք սրանք ցույց չեն տալիս, որ ինչ-որ պայքար այնուամենայնիվ գնում է ընտրակեղծիքների դեմ:

Ես կարծում եմ, որ ասվածները ամենեւին չեն հակասում իրար: Մենք մեր հայտարարության մեջ կոնկրետ փաստերի էինք անդրադարձել: Մասնավորապես`շեշադրված էր բողոքարկման գործընթացում իշխանությունների եւ հատկապես ընտրական մարմինների կողմից իրականացվող ապօրինությունները: Ինչ վերաբերվում է Դատախազության այս մի քանի օր տեւող ընտրություններին առնչվող գործողություններին, ես կարծում եմ, որ դրանք շատ ավելի ուղղված են դրսին: Եթե որեւէ ընտրատարածքում, իսկ մասնավորապես Մալաթիայում դրանք կրել են համատարած բնույթ, նախարարությունը ոչ միայն պետք է փորձր այնտեղ գտնել մեկ-երկու-երեք կամ հարյուր քվեաթերթիկ կամ խախտում, այլ պետք է փորձեր պարզել` ովքեր են դրանք կազմակերպել: Հիմա մի քանի սլաքավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այնինչ հիմնական կազմակերպիչները, որոնք եւ Դատախազությանն են հայտնի, եւ հանրությանը, մնացել են ուշադրությունից դուրս: Իսկ ինչ վերաբերվում է նորից մեր հայտարարությանը, մեկ անգամ եւս շեշտեմ, որ բողոքարկման պրոցեսը իշխանությունները, ընտրական մարմինները, ըստ էության, վիժեցնում են: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Արման Մուսինյանին

4 06 2009

musikyan

Հարգելի ընթերցողներին, հետընտրական զարագացումների շուրջ քննարկումների համատեքստում մեր հաջորդ հյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն է, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: Եվ այսպես, ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը /հունիսի 5/ ժամը 16:00-ն, իսկ 16:30-ին ուղիղ եթերում լսեք դրանց պատասխանները սեղմելով այստեղ:

Հաջորդիվ ներկայացնում ենք նաեւ Արման Մուսինյանի համառոտ կենսագրությունը:Արման Մուսինյանը ծնվել է 1978 թվականին, Երեւանում։ Մասնագիտությամբ արեւելագետ-կոնֆլիկտոլոգ է։ Read the rest of this entry »





Ստացվեց ինչպես միշտ կամ Բեգլարյան քաղաքապետ…

1 06 2009

beglaryan-photo

Եվս մեկ ընտրություններ ավարտվեցին ընտրախախտումների նկատմամբ “կրեատիվ” ու աննախադեպ մոտեցումներով, ընդ որում այդ մոտեցումների արդյունքները դրսեւորվեցին ընտրական գործընթացներում մինչեւ այս լրագրողների նկատմամբ ամենամեծ թվով բռնարարքներով: Եվ այսպես, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների այսօր վաղ առավոտյան հրապարակված` քվեները բաշխվել են հետեւայալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը /47,39 տոկոս/, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /22,71 տոկոս/ եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը /17,41 տոկոս/: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը: “Օրինաց երկիր” կուսակցություն ստացել է քվեների՝ 5,22 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4,65 տոկոսը, Ժողովրդական կուսակցությունը՝ 2,14 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 0,49 տոկոս։ Read the rest of this entry »





Ընտրախախտումների մասին պատմում են քաղաքացիները

31 05 2009

nkar

Երեւանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ընտրախախտումների մասին առաջին լուրերով, որոնց մի մասը հաստատվեցին, մյուսները հերքվեցին: Այնուամենայնիվ, խոսենք թվարկումներով… Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան`ընտրություններին մասնակցելու համար: Ծեծի են ենթարկվել “Չորրորդ Իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը եւ “Հայք”-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ավան համայնքում տաքսներ եւ մեքենաներ են տրամադրված`բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Աջափնյակում կանաչ շապիկավոր երիտասարդներ, ոքվեր “Բարգավաճի ֆանատներ” են ներկայանում եւ նշումներ են անում թղթապանակներում, ուղղորդումներ անում: Ինֆորմացիա ենք ստացել Նոր Նորքում կրակոցների մասին, լցոնումների, վստահված անձին ծեծի ենթարկելու, ընտրախախտումը գրանցած հանձնաժողովի անդամի “գնել” փորձելու եւ շատ այլ միջադեպերի մասին: Read the rest of this entry »





Հարություն Փամբուկյան. “ՀՀԿ պարտադրված է գնալ ինքնամաքրման”

28 05 2009

harutyun

Դիանա Մ.-Ի՞նչ նպատակով է Հանրապետական կուսակցությունը մասնակցում քաղաքապետի ընտրություններին եւ ինչո՞ւ եք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը:

Մենք չենք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը, մենք այն ունենք արդեն իսկ: Բնականաբար Հանրապետական կուսակցությունը որպես իշխող կուսակցություն եւ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցություն պետք է մասնակցեր այս ընտրություններին եւ նպատակը մեկն է. հաղթել այս ընտրություններում: Կարծում եմ բոլորին էլ հասկանալի է, որ մեր կուսակցությունը բոլոր նախադրյալները ունի այս ընտրություններում հաղթելու համար: Դա է վկայում թե ներկայիս անցկացված սոցհարցումները, թե ընտրողների տրամադրվածությունը, որ մենք զգում ենք: Read the rest of this entry »





Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար

11 05 2009

untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »





Աբովյանը կղեկավարի Ծառուկյանի փեսան

13 10 2008

Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամի հոկտեմբերի 12-ի ընտրությունները արտաքուստ շատ միապաղաղ անցան: Պատճառը այն էր, որ ընտրության արդյունքը քաղաքացիների համար արդեն պարզ էր. համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը:

Չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, ինչը արձանագրել էր “Ա1+”-ի թղթակիցը, այնուամենայնիվ ըստ Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների` 39 303 ընտրողից ընտրության է մասնակցել 22 913 ընտրող: Հետաքրքիր է, որ ԸԸՀ երեկ գիշեր “Ա1+”-ին ասել էր, որ 20 125 մարդ է մասնակցել ընտրության, սակայն առավոտյան նրանց թիվը ավելացել էր 2788-ով:

“Ինչիս է պետք մասնակցել ընտրության, եթե մեկ է ընտրվելու են նրանք, ովքեր որոշել են, որ պետք է ընտրվեն: Ավելորդ ժամանակի կորուստ”,-“Ա1+”-ին ասաց աբովյանցի Սեդա Առաքելյանը: “Միայն մի թեկնածու է, գնամ ում մեջ ընտրություն կատարեմ”,- ասաց Վալերի Սիմակյանը: Աբովյանցիներից Հերմինե Վարդանյանն էլ ասաց. ՙԳնում եմ ընտրության, քանի որ ավագանիների մեջ ազգական ունեմ, եթե չունենայի, չէի էլ մասնակցի, քանի որ պարզ է, թե ով է ընտրվելու”: Read the rest of this entry »