Կոպիտ ընտրախախտումներ ամենուր

28 09 2008

Այսօր առավոտյան 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ “Ա1+”-ի թղթակիցները արդեն հասցրել են ականատես լինել բազաթիվ ընտրախախտումների: Մասնավորապես բաց քվերակության հանգամանքը բացահայտվել է տասնյակի հասնող ընտրատեղամասերում, վստահված անձանց ահաբեկում եւ ընտրատարածքից դուրս հրավիրելու միջադեպ, լրագրողի նկատմամբ սպառնալիքներ, ընտրակաշառքի բաժանում։Որպես քաղաքացի կարեւոր ներդրում կատարած կլինեք, եթե բլոգում պատմեք ձեր տեսածի եւ անմիջապես ձեր ընտրատարածքում ձեր քվերակության ժամանակ տիրող իրավիճակի մասին կամ այն ինչ երեւում է ձեր պատուհանից եւ պատմել են ձեզ ձեր բարեկամները։ Շտապ միջադեպի պարագայում էլ չմոռանաք գրել բլոգում եւ հնարավորության դեպքում անպայման կարձագանքենք դրանց։

Իսկ այժմ մի փոքր ընտրախախտումների “ոդիսականներից”։Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց: Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Read the rest of this entry »