Երեւանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ընտրախախտումների մասին առաջին լուրերով, որոնց մի մասը հաստատվեցին, մյուսները հերքվեցին: Այնուամենայնիվ, խոսենք թվարկումներով… Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան`ընտրություններին մասնակցելու համար: Ծեծի են ենթարկվել “Չորրորդ Իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը եւ “Հայք”-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ավան համայնքում տաքսներ եւ մեքենաներ են տրամադրված`բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Աջափնյակում կանաչ շապիկավոր երիտասարդներ, ոքվեր “Բարգավաճի ֆանատներ” են ներկայանում եւ նշումներ են անում թղթապանակներում, ուղղորդումներ անում: Ինֆորմացիա ենք ստացել Նոր Նորքում կրակոցների մասին, լցոնումների, վստահված անձին ծեծի ենթարկելու, ընտրախախտումը գրանցած հանձնաժողովի անդամի “գնել” փորձելու եւ շատ այլ միջադեպերի մասին: Read the rest of this entry »
Ընտրախախտումների մասին պատմում են քաղաքացիները
31 05 2009Comments : 79 Comments »
Tags: բարգավաճիֆանատ, ընտրախախտում, ընտրատեղամաս, ընտրությունների օր, լցոնում, կեղծիք, Ընտրություններ
Categories : Հայտարարություն, Հանրահավաք, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Ա1 բլոգ, Բոյկոտ, Բռնություն, Երեւան, Երեւանի քաղաքապետ, ԶԼՄ-ներ, Ընդդիմություն, Ընտրություններ, Ժառանգություն, Ծեծել են լրագրողի, Կոռուպցիա
Կոպիտ ընտրախախտումներ ամենուր
28 09 2008Այսօր առավոտյան 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ “Ա1+”-ի թղթակիցները արդեն հասցրել են ականատես լինել բազաթիվ ընտրախախտումների: Մասնավորապես բաց քվերակության հանգամանքը բացահայտվել է տասնյակի հասնող ընտրատեղամասերում, վստահված անձանց ահաբեկում եւ ընտրատարածքից դուրս հրավիրելու միջադեպ, լրագրողի նկատմամբ սպառնալիքներ, ընտրակաշառքի բաժանում։Որպես քաղաքացի կարեւոր ներդրում կատարած կլինեք, եթե բլոգում պատմեք ձեր տեսածի եւ անմիջապես ձեր ընտրատարածքում ձեր քվերակության ժամանակ տիրող իրավիճակի մասին կամ այն ինչ երեւում է ձեր պատուհանից եւ պատմել են ձեզ ձեր բարեկամները։ Շտապ միջադեպի պարագայում էլ չմոռանաք գրել բլոգում եւ հնարավորության դեպքում անպայման կարձագանքենք դրանց։
Իսկ այժմ մի փոքր ընտրախախտումների “ոդիսականներից”։Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց: Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Read the rest of this entry »
Comments : 61 Comments »
Tags: Նոր-Նորք, Նորք-Մարաշ, ՏԻՄ ընտրություններ, ընտրախախտում, ընտրատարածք, Ավան, Դավիթաշեն, վստահված անձ
Categories : Հասարակություն, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բռնություն, Գագիկ Բեգլարյան, ԶԼՄ-ներ, Ընդդիմություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Լրատվամիջոցներ, Ծեծել են լրագրողի