Արման Մուսինյան. “Անպատիժ իշխանությունը այլասերվում է”

6 06 2009

Copy of hhh138

Դիանա Մ.-Պարոն Մուսինյան, դուք երեկ ձեր տարածած հայտարարության մեջ նշել էիք, որ իշխանությունները լծվել են կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին: Բայց չէ որ Դատախազությունը քրեական գործեր է հարուցում, տեղում հատուկ քնչական ծառայությունը բացում, վերահաշվարկ է անում քվեաթերթիկների: ԿԸՀ-ն մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել: Արդյո՞ք սրանք ցույց չեն տալիս, որ ինչ-որ պայքար այնուամենայնիվ գնում է ընտրակեղծիքների դեմ:

Ես կարծում եմ, որ ասվածները ամենեւին չեն հակասում իրար: Մենք մեր հայտարարության մեջ կոնկրետ փաստերի էինք անդրադարձել: Մասնավորապես`շեշադրված էր բողոքարկման գործընթացում իշխանությունների եւ հատկապես ընտրական մարմինների կողմից իրականացվող ապօրինությունները: Ինչ վերաբերվում է Դատախազության այս մի քանի օր տեւող ընտրություններին առնչվող գործողություններին, ես կարծում եմ, որ դրանք շատ ավելի ուղղված են դրսին: Եթե որեւէ ընտրատարածքում, իսկ մասնավորապես Մալաթիայում դրանք կրել են համատարած բնույթ, նախարարությունը ոչ միայն պետք է փորձր այնտեղ գտնել մեկ-երկու-երեք կամ հարյուր քվեաթերթիկ կամ խախտում, այլ պետք է փորձեր պարզել` ովքեր են դրանք կազմակերպել: Հիմա մի քանի սլաքավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այնինչ հիմնական կազմակերպիչները, որոնք եւ Դատախազությանն են հայտնի, եւ հանրությանը, մնացել են ուշադրությունից դուրս: Իսկ ինչ վերաբերվում է նորից մեր հայտարարությանը, մեկ անգամ եւս շեշտեմ, որ բողոքարկման պրոցեսը իշխանությունները, ընտրական մարմինները, ըստ էության, վիժեցնում են: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Արման Մուսինյանին

4 06 2009

musikyan

Հարգելի ընթերցողներին, հետընտրական զարագացումների շուրջ քննարկումների համատեքստում մեր հաջորդ հյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն է, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: Եվ այսպես, ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը /հունիսի 5/ ժամը 16:00-ն, իսկ 16:30-ին ուղիղ եթերում լսեք դրանց պատասխանները սեղմելով այստեղ:

Հաջորդիվ ներկայացնում ենք նաեւ Արման Մուսինյանի համառոտ կենսագրությունը:Արման Մուսինյանը ծնվել է 1978 թվականին, Երեւանում։ Մասնագիտությամբ արեւելագետ-կոնֆլիկտոլոգ է։ Read the rest of this entry »





Ընդդիմությունը հրաժարվեց մանդատներից

1 06 2009

SDC10135

Հայ ազգային կոնգրեսը ներկայացված չի լինի Երեւանի խորհրդի կազմում: Այսօր Մատենդարանի հարակից տարածքում ընդդիմության հրավիրած հանրահավաքին այս մասին հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմությունը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուները հրաժարվում են աշխատել իշխանության հետ: Նշենք, որ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական ուղերձում չէր մոռացել նաեւ ընդդիմությանը: Ինչպես եք գնահատում ընդդիմության այս քայլը:





Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Կոմունիսնտները սկսեցին` Կոնգրեսը ավարտեց

1 05 2009

publication1

Աշխատավորների օրը զանգվածային միջոցառումներով առատ էր: Առավոտյան կոմունիստները “վպերյոդ” արեցին, երեկոյան`ընդդիմությունը: Առավոտյան “Կեցցե մայիսի 1-ը” ցուցապաստառներով, թմբուկ, շեփորով կոմունիստական կուսակցության երեւանյան եւ մարզերից քաղաք հասած համակիրները քայլեցին մինչեւ Շահումյանի արձան: Նրանց հետ էին նաեւ դպրոցահասակ երեխաներ` կարմիր վզկապներով ու գլխարկներով: Երեկոյան ընդդիմության բազմամարդ երթը անցավ Մաշտոց պողոտայով,Հանրապետության հրապարակով, Ամիրյան, Թումանյան փողոցներով եւ հասավ մինչեւ Հյուսիսային պողոտա: Նրանց հետ էին ոստիկանները: Մարտի 1 ի հանրահավաքից մեկ ամիս անց ընդդիմության հանրահավաքը, ըստ ամենայնի, 4 կարեւոր “իրավիճակ” ուներ մեկնաբանելու. սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, յոթ քաղբանտարկյալների գործի տապալում, հայ-թուրքական երկխոսության խորացում, Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

“Հարց է առաջանում. ի՞նչն էր բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի”,-իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժի մասին: Read the rest of this entry »





Ընդդիմադիր «Դաշնակցությունը» իշխանություններին զսպել է փորձելո՞ւ

27 04 2009

publication1

Այսօր ՀՅԴ դաշնակցությունը պաշտոնապես հայտատարեց կոալիցիայից դուրս գալու մասին: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը այսօր պարզաբանեց, որ կոալիցիայիս դուրս գալու պատճառը ԼՂ հիմնախնդրի եւ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությանն է: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք տարաձայնություններ ենք ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այս անգամ տարաձայնություններն անհաղթահարելի էին:

ՀՅԴ-ն իր վերջնական որոշումը կայացրել է մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Շվեյցարիայում ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ կնքված համաձայնագրից հետո: Արմեն Ռուստամյանն այսօր հաստատեց, որ նախորդ շաբաթ ինքն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հանդիպել են Սերժ Սարգսյանին, սակայն այդ հանդիպումը չի փոխել ՀՅԴ-ին կոալիցիայից դուրս գալու որոշման վրա.
“Նախագահը մեզ վստահեցրել է, որ նույն տրամաբանությամբ շարունակելու է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները”: Read the rest of this entry »





Ընդդիմությունը հանրահավաք արեց ու տուն գնաց

1 03 2009

Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:

“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »





Ընդդիմությունը “թայմ աութ” վերցրեց

17 10 2008

Համաժողովրդական շարժումը երկամսյա թայմ աութ վերցրեց. շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց այս որոշումը հրապարակելուց հետո սակայն իշխանություններին կոչ արեց չոգեւորվել եւ այդ ժամանակավոր դադարը չհամարել շարժման կասեցում: ՚Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարե­ցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատու­մը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը: Ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը: Հանրահավաքի մասնակիցները բավականին բուռն արձագանքեցին ՀՀ առաջին նախագահի ելույթի հատկապես այս հատվածին: ՚Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատաս­խանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը: Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներինՙ,- ասաց Նախագահը: Read the rest of this entry »