Այսպիսի բաներ…

12 09 2008

ԱԺ-ը մի քանի օր առաջ շատ արագ օրենսդրորեն ամրագրեց այն դրույթը, ըստ որի` մինչեւ 2010թ կապուղիների մրցույթներ չեն անցկացվելու: Մինչդեռ սեպտեմբերի 17-ին ԵԽ նախարարների կոմիտեի նիստում կբարձրացվի “Ա1+”-ի ոտնահարված իրավունքի վերականգնման հարցը: Այն անդրադարձ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, համաձայն որի` “Ա1+”-ի եթերազրկմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը(Խոսքի ազատություն):

Հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ ՀՌԱՀ-ի “Ա1+”-ի արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները կամայական եւ չպատճառաբանված են եղել: ՚Խնդիրը “Ա1+”-ը չէ: Խնդիրն այն է, որ Դատարանը արձանագրել է ոտնահարում: Երբ Դատարանը հայտնաբերում է ոտնահարում, այդ լուրջ էՙ,- ասում է լոնդոնյան փաստաբանական ծառայության` KHRP-ի վարչության նախագահ Ռաջեշ Ռայը: Նրա ղեկավարած փաստաբանական ծառայությունը Եվրադատարանում ներկայացրել է “Ա1+”-ի շահերը:

Ըստ նրա` Եվրադատարանի վճիռը պետք չէ մեկնաբանել այն տեսանկյունից, որ ինչ-որ կողմ տանուլ է տվել, այլ` կա ոտնահարում եւ այն պետք է շտկվի: ՚Այն լուրջ խնդիր է եւ Նախարարների կոմիտեն դրան կանդրադառնաՙ,-ասում է նա` շեշտելով, որ անդրադարձը լինելու է անկախ Հայաստանի օրենսդրության փոփոխությունից: Նախարարաների կոմիտեն ցանկանալու է Հայաստանից պարզել, թե ինչ է անում վերջինս Եվրադատարանի արձանագրած ոտնահարումները վերացնելու համար: Read the rest of this entry »