Մինչեւ այսօր առավոտ ի պաշտոնե Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը վերջին օրերին բացառապես ոչ մի հեռախոսազանգի չէր պատասխանում եւ հրաժարվում էր որեւէ մեկնաբանություն տալուց: Իսկ մայրաքաղաքում Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա թիկնապահների` դպրոցականներին ծեծելու մասին լուրերից հետո վերջինս անընդհատ հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իհարկե ոչ լավագույն դրսեւորմամբ: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, իսկ Երվանդ Զախարյանը` նախագահի խորհրդական:
Ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ Հայաստանի 1/3-ով բնակեցված քաղաքի ղեկավարը ընտրազանգվածով ու պատասխանատվությամբ երկրի առաջին դեմքը կարող է դառնալ: Ակնհայտ է նաեւ, որ քաղաքական կուսակցությունները այս ընտրություններին մասնակցելու են ամենայն լրջությամբ, սեփական թեկնածուներով եւ ողջ զինանոցով, ինչպես արդեն հայտարարել են: Պարզ տրամաբանությամբ տարօրինակ է միայն` ինչու ՀՀԿ-ն որոշեց, որ իր “ամենաներկայանալի կուսակցական դեմքը” համարել երեւանցիների կողմից ոչ միանշանակ ընդունվող, մականունավոր, ադմինիստրատիվ հարցերում հաջողված, քաղաքական որոշումների հարցում դելետանտ/ՀՀԿ շարքերում ընդգրկվել է միայն 2 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ/ Գագիկ Բեգլարյանին ընտրել: Read the rest of this entry »