Արմեն Բադալյան. “Եվրոպան ուղղակի դիզայն է”

12 06 2009

Copy of asa

Դիանա Մ. Երբվանի՞ ց եք ուսումնասիրում հայկական քաղաքական դաշտը եւ արդյո՞ ք համեմատական վերլուծություններ արել եք Հայաստանի նման երկրների հետ:

Քաղաքական դաշտը ուսումնասիրում եմ 90-ականների սկզբներից: Սկզբում նախ սիրողական մակարդակով, իսկ վերջին 10 տարիներին ավելի մասնագիտական մակարդակով: Իհարկե, համեմատություններ արել ենք եւ Հայաստանի, եւ հարեւանն երկրների միջեւ: Պիտի արձանագրեմ, որ հայկական մենթալիտեի միջեւ տեղի են ունեցել որակական փոփոխություններ 90-ականների կեսերից: Մինչեւ անկախությունը, երբ մենք ԽՍՀՄ տարածքում էին եւ ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ բուռն քաղաքական գործընթացներ էր տեղի ունենում, այն ժամանակ մենք եվրոպական քաղաքական կուլտուրայի տարածքում էին եւ որակական առումով բարձր ցենզի էինք: Եվ դա է պայմանավորում 90 թվականի եւ 91-ի լավ ընտրությունները: Եթե նկատել եք, դրանից հետո մեզ մոտ ընտրություններ չեն հաջողվում, բացառությամբ 99-ի խորհրդարանական ընտրությունների, երբ հասարակությունը իրոք հավատաց ընտրությունների արդյունքներին: Դա բացառություն էր, որը բերեց հոկտեմբերի 27: Ներկայումս մենք տիպիկ ասիացի ազգ ենք, գտնվում ենք Թուրքիայից ներքեւ, բայց Աղվանստանից դեռեւս բարձր ենք: Մենք 88-ի ազգը չենք: Read the rest of this entry »





Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյանը կպատասխանի ձեր հարցերին

20 05 2009

arcvik MInasjan

Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ:





Թեժ քաղաքական շաբաթ. իսկ “Ժառանգությունը” ի՞նչ կասի

20 03 2009

Անցնող շաբաթվա ներքաղաքական կյանքում Երեւանի ավագանու ընտրությունը իր ենթաթեմաներով թերեւս միանձնյա “թոփ նյուզ”-ի կարգավիճակում կլիներ, եթե քաղաքական քննարարկումների դուռը չթակեր ֆինանսական ճգնաժամ ու վերջինիս հաղթահարման իմիտացիային ուղղված ծրագրերի քննարկումը: Անցնող շաբաթվա վերջին օրը 48 կուսակցությունների ղեկավարները ընդունել էին Սերժ Սարգսյանի հրավերը դռնփակ նիստում քննարկելու «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեման:

«Մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի’ դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է,- ասում է Սերժ Սարգսյանը “ակնհայտ” ենթատեքստով: Read the rest of this entry »





“Լեւոն քաղաքապե՞տ”. ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը

15 03 2009

ltp14mar

ՀԱԿ-ը հայտնում է, որ մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ եւ որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը:

“Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ հաշվի առնելով Երեւան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ: Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երեւանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկ այլ որոշմամբ` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը` ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ Read the rest of this entry »





Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է…

10 10 2008

Այս տարի մեր սիրելի Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է դառնում եւ “Երեւանի օր” տոնակատարության շրջանակներում քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր համայնքներում հոկտեմբերի 10-ից 13-ը տարբեր միջոցառումներ է կազմակերպելու: Տոնական միջոցառումների սկիզբը ազդարարվեց քիչ առաջ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապա նաեւ բացօթյա համերգ է սպասվում Հանրապետության հրապարակում: Մայրաքաղաքի համայնքներում “տոնականությունը” նշմարվում է եռագույնների համատարած գույներով լուսասյուներին: Գեղեցիկ է: Տոնակատարությունների “բովանդակային” եւ կազմակերպչական կողմին ես նայում եւ մարզահաշտում համերգների հեռանկարը այդքան էլ չի ոգեւորում: Տխուր է: Բայց մեծ ու դրական կողմը պատմական պատկառելի ժագանության մասին հիշեցումն է, որ գոնե դպրոցականների մեծ հոսքը Երեւանի պատմության կամ Էրեբունու կամ այլ թանգարաններ: Առհասարակ Երեւանում ժպտոցող դեմքերն ու սիրահար զույգերը ամենագեղեցիկ հատվածն է տոնակատարություն: Շնորհավոր… Ու չմոռանաք կիսվել օրվա խորհուրդի եւ նշանակության մասին ձեզ համար:





Ու՞մ արձանն է պակասում Երեւանին

30 07 2008

Երեւանը շուտով եւս մեկ հուշարձան կունենա: Երեւանի Գլխավոր եւ Մաշտոցի պողոտաների սկզբնամասում տեղադրվելիք Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի հեղինակը պարզ կդառնա օգոստոսի 25-ից, երբ եւ կապմփոփվի Երեւանի քաղաքապետարանի դեռ հունիսի կեսերից հայտարարված հուշարձանի լավագույն նախագծային առաջարկների մրցույթը: Հիշենք, որ դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երեւանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա արձանը:

“Վերջին ժամանակների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում նույնիսկ առաջին մրցանակին արժանի գործ չի լինում: Խնդիր չի դրված, որ ուղղակի մի ինչ-որ բան կառուցել. մենք պետք է քաղաքում դնենք մի այնպիսի հուշարձան, որը լավագույնը լինի բոլոր խնդիրների մատուցման եւ ներկայացման առումով”,- “Ա1+”-ին ասել է Երեւանի գլխավոր ճատարապետ Սամվել Դանիելյանը, հավաստելով, որ հաշվի կառնվի նաեւ Դեմիրճյանների ընտանիքի կարծիքը: Read the rest of this entry »





Կեսգիշերին…

29 07 2008

“Ավանդաբար” ամռան ամիսներին Երեւանում անցուդարձը միշտ էլ սկսում էր երեկոյան 10-ից հետո, երբ արդեն փողոցում մարդկանց ճանապարհ տալով պիտի քայլես, սրճանարաններում ասեղ գցելու տեղ չկա, շատրվանների կողքերին էլ բազմություն է գոյանում… Երեկ կեսգիշերին “Ա1+”-ի տեսախցիկը պտտվում էր քաղաքում եւ ֆիկսել է այսպիսի կադրեր: Փաստորեն հիմա Երեւանում անցուդարձը սկսվում է կեսգիշերից հետո… Միեւնույնն է էլի շատ շոգ է…