Եվս մեկ ընտրություններ ավարտվեցին ընտրախախտումների նկատմամբ “կրեատիվ” ու աննախադեպ մոտեցումներով, ընդ որում այդ մոտեցումների արդյունքները դրսեւորվեցին ընտրական գործընթացներում մինչեւ այս լրագրողների նկատմամբ ամենամեծ թվով բռնարարքներով: Եվ այսպես, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների այսօր վաղ առավոտյան հրապարակված` քվեները բաշխվել են հետեւայալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը /47,39 տոկոս/, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /22,71 տոկոս/ եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը /17,41 տոկոս/: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը: “Օրինաց երկիր” կուսակցություն ստացել է քվեների՝ 5,22 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4,65 տոկոսը, Ժողովրդական կուսակցությունը՝ 2,14 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 0,49 տոկոս։ Read the rest of this entry »
Ստացվեց ինչպես միշտ կամ Բեգլարյան քաղաքապետ…
1 06 2009Comments : 90 Comments »
Tags: ՀՀԿ, ՀԱՍԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, ԺԿ
Categories : ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար
11 05 200918 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:
Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »
Comments : 24 Comments »
Tags: Հարություն Քուշկյան, Հեղինե Բիշարյան, Մովսես Շահվերդյան, Տիգրան Կարապետյան, ավագանու ընտրություններ, Արծվիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հասարակություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական
Գագիկ Բեգլարյանին այլընտրանք չկա՞
5 03 2009Մինչեւ այսօր առավոտ ի պաշտոնե Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը վերջին օրերին բացառապես ոչ մի հեռախոսազանգի չէր պատասխանում եւ հրաժարվում էր որեւէ մեկնաբանություն տալուց: Իսկ մայրաքաղաքում Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա թիկնապահների` դպրոցականներին ծեծելու մասին լուրերից հետո վերջինս անընդհատ հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իհարկե ոչ լավագույն դրսեւորմամբ: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, իսկ Երվանդ Զախարյանը` նախագահի խորհրդական:
Ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ Հայաստանի 1/3-ով բնակեցված քաղաքի ղեկավարը ընտրազանգվածով ու պատասխանատվությամբ երկրի առաջին դեմքը կարող է դառնալ: Ակնհայտ է նաեւ, որ քաղաքական կուսակցությունները այս ընտրություններին մասնակցելու են ամենայն լրջությամբ, սեփական թեկնածուներով եւ ողջ զինանոցով, ինչպես արդեն հայտարարել են: Պարզ տրամաբանությամբ տարօրինակ է միայն` ինչու ՀՀԿ-ն որոշեց, որ իր “ամենաներկայանալի կուսակցական դեմքը” համարել երեւանցիների կողմից ոչ միանշանակ ընդունվող, մականունավոր, ադմինիստրատիվ հարցերում հաջողված, քաղաքական որոշումների հարցում դելետանտ/ՀՀԿ շարքերում ընդգրկվել է միայն 2 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ/ Գագիկ Բեգլարյանին ընտրել: Read the rest of this entry »
Comments : 40 Comments »
Tags: Գագիկ Բեգլարյան, Գագիկ Ծառուկյան, Երեւանի քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի ընտրություններ, Երվանդ Զախարյան
Categories : Հասարակություն, Վերլուծություն, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ