Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
Բազմաթիվ վերապահումների տեղիք տված հանդիպանը նախորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին «զիջումային հայտարարություն» մեղմ ասած վերապահումներով կարելի է ընդունել։ Ուրեմն ինչ եք կարծում այս «հանդիպման ծրագրի» մասին։ Կարելի է ակնկալել արմատական փոփոխություններ ու ինչ տիպի։
Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ
2 11 2008Comments : 23 Comments »
Tags: Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդեւ, Իլհամ Ալիեւ
Categories : Հասարակություն, Նորություններ, Քաղաքական
Հայ-ռուսական բարեկամությունը պատրա՞նք է, թե՞ իրականություն
21 10 2008Երեւանը բավականին լուրջ էր պատրաստվել “ռազմավարական դաշնակից” Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորելուն: Երեւանի կենտրոնական փողոցներում եւ օդանավակայան տանող ճանապարհին ծածանվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Անվտանգության նպատակով Նախագահական նստավայրի հարակից փողոցներում ավտոմեքենաների կայանումն արգելված էր, ու թեեւ ԱԺ-ի նիստ էր, պատգամավորները դժվար է ասել, թե որտեղ էին կարողացել թաքցել իրենց մեծ ու թանկարժեք ավտոմեքենաները: Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո հանդիպեցին լրագրողների հետ, նաեւ ամփոփեցին այցի արդյունքները։
“Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամությունը պարտադրված իրողություն է. երկու երկրների ղեկավարներն էլ գնահատեցին որոշ վերլուծաբանների նման մոտեցումը”: “Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավելեւս չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է. եւ հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին”,-համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Read the rest of this entry »
Comments : 13 Comments »
Tags: Ռուսաստանի Դաշնություն, Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդեւ
Categories : Հայ-ռուսական բարեկամություն, Հասարակություն, Միջազգային, Ռուսաստանի Դաշնություն, Սերժ Սարգսյան, Քաղաքական, Բլոգինգ