Ինչու՞ Ազնավուրը համաձայնեց

16 02 2009

n-3031-b3

Անսպասելիորեն հաստատվեցին Շառլ Ազնավուրի` Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Անսպասելիորեն, քանի որ նախապես նա մերժել էր` նշելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը, և որ ինքը շատ կնեղվի, եթե ՀՀ ընդունած որևէ որոշում իրեն դուր չգա: Թե ինչու աշխարհահռչակ երգիչը որոշեց ընդունել առաջարկը, և թե ինչու այդ դեպքում նրան չառաջարկվեց հենց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, որը նույնպես թափուր է, մեզ անհայտ է: Գուցե փառահեղ կյանքի մայրամուտին մեր բոլորի սիրելի երգիչը որոշել է իրեն փորձել մի նոր ոլորտո՞ւմ:

Ամեն դեպքում, հստակ է, որ Ազնավուրն այսուհետ պետք է պատրաստ լինի բավականին հաճախ հայտնվել անհարմար վիճակում` կարմրելով ՀՀ իշխանությունների հերթական զարմանահրաշ արարքից: Բացի այդ, Ազնավուրը նաև պետք է մասնակցի ՀՀ դեսպանների հավաքներին, մյուսների հետ հավասար թուքումուր ուտի Ս. Սարգսյանից (այդ թուքումուրը 3 օր շարունակ պետք է ցուցադրվի Հայլուրներով), պետք է կազմակերպի Շվեյցարիայի հայ համայնքի հետ մշտական հանդիպումներ, կապի մեջ լինի մայր հայրենիքի հետ, մշտապես կարդա ՀՀ մամուլը, պատրաստ լինի լրագրողներից լսել քաղբանտարկյալների, մարտի մեկի զոհերի և այլ` ամենևին ոչ մշակութային թեմաներով հարցեր, և այլն, և այլն: Read the rest of this entry »