Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը

4 02 2009

gevorg_mheryan

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առթիվ պտտվող բազմաթիվ լուրերից ու բազմաթիվ քննարկումներից ամենաշատը սպանության պատճառի եւ սպանության պատվերի հարցն է: Ինքս արդեն մի քանի տարբերակներ եմ լսել: Հավանաբար պաշտոնական հաստատում պետք չէ հասկանալու համար, որ հրազենից գլխին արձակված մի քանի, մինչեւ իսկ ստուգող կրակը ոչ այլ ինչ է, քան դիտավորյալ սպանություն:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.30-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Ըստ ոստիկանության տարած հաղորդագրության` շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Դեպքից րոպեներ անց այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը: Read the rest of this entry »