Ընտրությունների քարոզչական մասը ընդհանուր առմամբ “ուրախ” է անցնում`լի ինտրիգներով ու զարգացումներով: Ու վերջին օրերի ամենից շատ ինտրիգները Ահարոն Ադիբեկյանի ու ԲՀԿ հարթությունում են պտտվում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրան օրերս խոստացել է 1 միլիոն դոլար, եթե իհարկե, Ադիբեկյանը ապացուցի իր հրապարակած թվերի իսկությունը: Հակառակ դեպքում Ծառուկյանը սոցիոլոգից պահանջում է ներողություն խնդրել եւ չի բացառում, որ սոցիոլոգին պատժի:
«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,-ասել էր Ահարոն Ադիբեկյանը, ապա հայտնել, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում սխալ տեղեկատվություն է տրվել եւ ինքը կուսակցությունների բլոկերի վարկանիշ դեռ չի հրապարակել: Read the rest of this entry »