Եվս մեկ ընտրություններ ավարտվեցին ընտրախախտումների նկատմամբ “կրեատիվ” ու աննախադեպ մոտեցումներով, ընդ որում այդ մոտեցումների արդյունքները դրսեւորվեցին ընտրական գործընթացներում մինչեւ այս լրագրողների նկատմամբ ամենամեծ թվով բռնարարքներով: Եվ այսպես, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների այսօր վաղ առավոտյան հրապարակված` քվեները բաշխվել են հետեւայալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը /47,39 տոկոս/, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /22,71 տոկոս/ եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը /17,41 տոկոս/: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը: “Օրինաց երկիր” կուսակցություն ստացել է քվեների՝ 5,22 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4,65 տոկոսը, Ժողովրդական կուսակցությունը՝ 2,14 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 0,49 տոկոս։ Read the rest of this entry »
Ստացվեց ինչպես միշտ կամ Բեգլարյան քաղաքապետ…
1 06 2009Comments : 90 Comments »
Tags: ՀՀԿ, ՀԱՍԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, ԺԿ
Categories : ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Հարություն Փամբուկյան. “ՀՀԿ պարտադրված է գնալ ինքնամաքրման”
28 05 2009Դիանա Մ.-Ի՞նչ նպատակով է Հանրապետական կուսակցությունը մասնակցում քաղաքապետի ընտրություններին եւ ինչո՞ւ եք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը:
Մենք չենք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը, մենք այն ունենք արդեն իսկ: Բնականաբար Հանրապետական կուսակցությունը որպես իշխող կուսակցություն եւ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցություն պետք է մասնակցեր այս ընտրություններին եւ նպատակը մեկն է. հաղթել այս ընտրություններում: Կարծում եմ բոլորին էլ հասկանալի է, որ մեր կուսակցությունը բոլոր նախադրյալները ունի այս ընտրություններում հաղթելու համար: Դա է վկայում թե ներկայիս անցկացված սոցհարցումները, թե ընտրողների տրամադրվածությունը, որ մենք զգում ենք: Read the rest of this entry »
Comments : 4 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Փամբուկյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Ընտրություններ
Categories : ՀՀԿ, Հայտարարություն, Հասարակություն, Վերլուծություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Օն-լայն հարցազրույցներ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ
Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար
11 05 200918 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:
Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »
Comments : 24 Comments »
Tags: Հարություն Քուշկյան, Հեղինե Բիշարյան, Մովսես Շահվերդյան, Տիգրան Կարապետյան, ավագանու ընտրություններ, Արծվիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Երեւանի քաղաքապետ, Ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հասարակություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական
Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ
4 05 2009Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Read the rest of this entry »
Comments : 44 Comments »
Tags: ՀՅԴ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգրան Կարապետյան, Քարոզարշավ, ՕԵԿ, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայտարարություն, Հասարակություն, Նշանավոր օրեր, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Քարոզարշավ, Բլոգինգ
“Փող բաժանել”-ը արգելվում է օրենքով
20 04 2009“Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը կառավարությունն նախորդ շաբաթ իր նիստում հավանություն տվեց: Ըստ վերջինիս` “Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խոստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ”: Ապա տրվում է հետեւյալ հիմնավորումը. “…կուսակցությունները մինչև ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու /խստանալու/ կամ ծառայություններ մատուցելու /խոստանալու/ միջոցով շրջանցում են ընտրական օրենգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երևույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ”:
“Ավանդաբար” հայկական ընտրությունների պրակտիկայում քարոզարշավերին ձայների “ստացման” անցած շաբաթվանից արդեն անթույլատրելի համարող պրակտիկան` խոստումների, փող ու մնացյալ բաժանելու, անխուսափելիորեն ուղեկցել է մեզ բոլոր ընտրություններին: Եվ այս մեթոդին դիմել են բոլոր այն կուսակցությունները անխտիր, ովքեր նման հնարավորություն ունեն: Տարածքային բոլոր “գզիրները” ամեն ընտրություններին տնետուն են ընկնում ձայներ հավաքելու` խաթրով, փողով, կարտոֆիլով, այլուրով, ամեն կերպ… Read the rest of this entry »
Comments : 19 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Քուշքյան, Հեղինե Բիշարյան, ՀԱՍԿ, ՀԱԿ, Տիգան Կարապետյան, ժողովրդական կուսակցություն, Արծվիկ Մինասյան, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան, Կուսակցություններ
Categories : Հայ ազգային կոնգրես, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյան
Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում
23 03 2009ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:
Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը “արդարության” իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Read the rest of this entry »
Comments : 132 Comments »
Tags: ՀՀԿ, Հարություն Քուշկյան, Հեղինե Բիշարյան, ՀԱԿ, Տարոն Մարգարյան, Տիգրան Կարապետյան, ՕԵԿ, ԲՀԿ, Գագիկ Բեգլարյան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ, Ժառանգություն, Լեւոն Տեր-Պետրոսյան
Categories : Հայ ազգային կոնգրես, Հասարակություն, ՏԻՄ ընտրություններ, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ, Ժառանգություն, Լեւոն Տեր-Պետրոսյան
Թեժ քաղաքական շաբաթ. իսկ “Ժառանգությունը” ի՞նչ կասի
20 03 2009Անցնող շաբաթվա ներքաղաքական կյանքում Երեւանի ավագանու ընտրությունը իր ենթաթեմաներով թերեւս միանձնյա “թոփ նյուզ”-ի կարգավիճակում կլիներ, եթե քաղաքական քննարարկումների դուռը չթակեր ֆինանսական ճգնաժամ ու վերջինիս հաղթահարման իմիտացիային ուղղված ծրագրերի քննարկումը: Անցնող շաբաթվա վերջին օրը 48 կուսակցությունների ղեկավարները ընդունել էին Սերժ Սարգսյանի հրավերը դռնփակ նիստում քննարկելու «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեման:
«Մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի’ դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է,- ասում է Սերժ Սարգսյանը “ակնհայտ” ենթատեքստով: Read the rest of this entry »
Comments : 49 Comments »
Tags: Բջնի, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի ՏԻՄ ընտրություններ
Categories : ՀՀ Ազգային ժողով, Հայ ազգային կոնգրես, Հասարակություն, Նորություններ, Սերժ Սարգսյան, Ֆինանսական ճգնաժամ, Բողոքի ակցիա, Բջնի, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ժառանգություն
Գագիկ Բեգլարյանին այլընտրանք չկա՞
5 03 2009Մինչեւ այսօր առավոտ ի պաշտոնե Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը վերջին օրերին բացառապես ոչ մի հեռախոսազանգի չէր պատասխանում եւ հրաժարվում էր որեւէ մեկնաբանություն տալուց: Իսկ մայրաքաղաքում Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա թիկնապահների` դպրոցականներին ծեծելու մասին լուրերից հետո վերջինս անընդհատ հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իհարկե ոչ լավագույն դրսեւորմամբ: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, իսկ Երվանդ Զախարյանը` նախագահի խորհրդական:
Ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ Հայաստանի 1/3-ով բնակեցված քաղաքի ղեկավարը ընտրազանգվածով ու պատասխանատվությամբ երկրի առաջին դեմքը կարող է դառնալ: Ակնհայտ է նաեւ, որ քաղաքական կուսակցությունները այս ընտրություններին մասնակցելու են ամենայն լրջությամբ, սեփական թեկնածուներով եւ ողջ զինանոցով, ինչպես արդեն հայտարարել են: Պարզ տրամաբանությամբ տարօրինակ է միայն` ինչու ՀՀԿ-ն որոշեց, որ իր “ամենաներկայանալի կուսակցական դեմքը” համարել երեւանցիների կողմից ոչ միանշանակ ընդունվող, մականունավոր, ադմինիստրատիվ հարցերում հաջողված, քաղաքական որոշումների հարցում դելետանտ/ՀՀԿ շարքերում ընդգրկվել է միայն 2 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ/ Գագիկ Բեգլարյանին ընտրել: Read the rest of this entry »
Comments : 40 Comments »
Tags: Գագիկ Բեգլարյան, Գագիկ Ծառուկյան, Երեւանի քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի ընտրություններ, Երվանդ Զախարյան
Categories : Հասարակություն, Վերլուծություն, Քաղաքական, Բլոգինգ, Գագիկ Բեգլարյան, Երեւան, Երեւանի քաղաքապետ, Ընդդիմություն, Ընտրություններ
Կենտրոնում պայքարը թեժ է լինելու
23 09 2008Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ,Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու են 8 տեղական կազմակերպության եւ Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները: Հայտնի է նաեւ, որ ամենից լարված մթնոլորտը Կենտրոն համայնքում է, որտեղ “մենամարտի” են դուրս եկել գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանն ու ընդդիմադիր նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Այսօր արդեն սեպտեմբերի 26-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու երկու կողմերի ներկայացուցիչների դիմումների մերժելու մասին էր խոսվում մամուլում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Գագիկ Բեգլարյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում սեպտեմբերի 26-ին, ժամը 16-ին Մատենադարանի հարող տարածքում զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը քննարկել է դիմումը եւ մերժել` առաջարկելով այն անցկացնել սեպտեմբերի 23-ին` այսօր, նույն ժամին, նույն տեղում: Սեպտեմբերի 26-ին զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել նաեւ Կենտրոն համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Արարատ Զուրաբյանը: Երեւանի քաղաքապետարանը մերժել է նաեւ վերջինիս դիմումը, ինչի փոխարեն առաջարկվել է հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 26-ին “Դինամո” մարզահամալիրի հարակից տարածքում կամ սեպտեմբերի 22-ին Մատենադարանին հարակից տարածքում: Read the rest of this entry »
Comments : 43 Comments »
Tags: ՏԻՄ ընտրություններ, Արարատ Զուրաբյան, Գագիկ Բեգլարյան, Երեւանի Կենտրոն
Categories : Հակամարտություն, Հանրահավաք, Հասարակություն, Վերլուծություն, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Արարատ Զուրաբյան, Գագիկ Բեգլարյան, Երեւան