Հայկական բլոգոսֆերա-սոլիդարություն եւ համերաշխություն :)

25 07 2008

Երկարատեւ բլոգային ընդմիջումից հետո ամենադժվար գործը հավանաբար առաջին նյութը գրելն է` մանավանդ բաց թողած թեմաները բազում են ու շատ բան կա քննարկելու: Բայց սկսեմ գուցե եւ քիչ հետաքրքիր, բայց կարեւոր մի թեմայից` հայկական բլոգոսֆերայից ու բլոգային կուլտուրայից հայկական ինտերնետում:Մոտ 1500-ի հասնող հայկական բլոգերից, որ գործում համացանցում, մոտավորապես 200-ը ակտիվ են ու հաճախակի թարմեցվող, ինչը ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: Սա գուցե ենթադրում է բլոգային ձեւավորված կուլտուրա, ինչին սակայն որոշ վերապահումներով կարող եմ մոտենալ:

Անկասկած առանձին թեմա է “բլոգային կուլտուրա” հասկացությունը եւ ընդհանրապես բոլոր այն դատողությունները, թե ինչպիսին պիտի լինի բլոգինգը եւ այլն, եւ այլն: Չեմ վիճում: Պարզապես պարտք ես համարում առաջին պաշտոնական փոսթը անել բլոգերների սոլիդարության մասին եւ այդ սոլիդարությունը պահպանելով: Քաղաքականացված ու “դեմ-կողմերի”, կամ “-ական ու -ցի”-երի բլոգերների պարագայում գուցե սա միամիտ ձեռնարկ է: Ինչեւէ, սկսեմ ձեռնակս բլոգում հաճախակի հղում արված եւ քննարկված բլոգերի հիշատակմամբ: Read the rest of this entry »