7-ի գործը “փակուղում”. անվերջ դատավարությո՞ւն

28 03 2009

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ հայակական դատական “ռեժիմի” մոտեցումները դրսեւորվում են արդեն ավանդական`ձգձգումների հիմա արդեն նորարարական աճպարարություններով: Անհասկանալի /գոնե այս պահին/ տրամաբանությամբ “ջոկում են” “մեղավորներին, մեղադրանքը ներկայացվում է 9 օրում 42 հատոր գործ ուսումնասիրելուց հետո, գործի քննության ընթացքում հեռացնում են դատարանի դահլիճից մեղադրյալներին, ապա պաշտպաններին, իսկ երբ հաստատվում է “օրենքի” փոփոխությունունը, լրացուցիչ ժամանակ է տրամադրվում մեղադրանքները “թարմեցնելու” համար… Կարճ ասած` Կաֆկան հանգստանում է… Աբսուրդ…

“7-ի գործը” ի սկզբանե ընթանում էր “առանձնակի” լարվածությամբ, չնայած ժամանակ առ ժամանակ կուլմինացիան մոտ էր թվում: Այնուամենայնիվ, “7-ի գործի” դատավարությունը կվերսկսվի ապրիլի 1-ին: Հիշեցնենք, որ հետաձգվել է այն “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” նախագահ Սարգսյանի վավերացումից հետո եւ մեղադրող կողմը 225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունների վերաբերյալ ժամանակ է խնդրել` իր դիրքորոշումները ճշտելու և դատարանին ներկայացնելու համար: Read the rest of this entry »





Օմբուդսմենը իշխանության եւ ընդդիմության ձեռքը կրակն է ընկե՞լ, թե՞…

10 03 2009

ombuds

Մարդու իրավունքների գրասենյակի ամենամյա զեկույցը հաստատում է, որ Հայաստանում մարդու իրավունքների ճգնաժամային լինելը եւ 275 էջերում ընդգծում իրավիճակի լրջությունը: Զեկույցը չի շրջանցում նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությանը: “Այսօր ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են, հատկապես, Դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը”,-այսօր հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապա նշել, որ դրա ապացույցն է ՀՔԾ աշխատանքի ոճն է, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ “մարդկանց ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ կամ ցուցմունքներ՝ երրորդ անձանց դեմ”:

Չի լռում նաեւ ՀՀ Գլխավոր դատախաղությունը եւ վերջիններիս պատասխանը մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը մերկապարանոց է որակում: “Հավատարիմ մնալով որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ”,-ասված է դատախաղության տարածած հաղորդագրությունում: Read the rest of this entry »