Կենտրոնում պայքարը թեժ է լինելու

23 09 2008

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ,Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու են 8 տեղական կազմակերպության եւ Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները: Հայտնի է նաեւ, որ ամենից լարված մթնոլորտը Կենտրոն համայնքում է, որտեղ “մենամարտի” են դուրս եկել գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանն ու ընդդիմադիր նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Այսօր արդեն սեպտեմբերի 26-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու երկու կողմերի ներկայացուցիչների դիմումների մերժելու մասին էր խոսվում մամուլում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Գագիկ Բեգլարյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում սեպտեմբերի 26-ին, ժամը 16-ին Մատենադարանի հարող տարածքում զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը քննարկել է դիմումը եւ մերժել` առաջարկելով այն անցկացնել սեպտեմբերի 23-ին` այսօր, նույն ժամին, նույն տեղում: Սեպտեմբերի 26-ին զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել նաեւ Կենտրոն համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Արարատ Զուրաբյանը: Երեւանի քաղաքապետարանը մերժել է նաեւ վերջինիս դիմումը, ինչի փոխարեն առաջարկվել է հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 26-ին “Դինամո” մարզահամալիրի հարակից տարածքում կամ սեպտեմբերի 22-ին Մատենադարանին հարակից տարածքում: Read the rest of this entry »