Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու պարբերաբար գնաճ արձանագրող թվացյալ կղզյակում պարբերաբար պաշտոնական քարոզչությանմբ հանգստացնում են, թե մեզանից հեռու են այս իրողությունները կամ մոտ են, բայց մեզ “կխնայեն”: Իրականում ինչքանով է ճշմարտանման հնչում այս ամենը? Ինչպիսին կարող են լինել փոփոխությունները մեր երկրում եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հասարակ քաղաքացու գրպանին հարվածելուց մինչեւ երկրի արտաքին քաղաքականության ուղղություն, ինչքան հեռու կարող է գնալ? Վերջին շրջանում ՀՀ բյուջետային միջոցները կուտակման գործընթացներում հարկային քաղաքականությունը ծանրակշիռ դեր ունի եւ, ըստ ամենայնի, այն բարդվում է մանր ու միջին բիզնեսի վրա: Բանկային համակարգում փոփոխությունները որպես այդպիսին նոր ներդրումների հեռանկարների նվազեցումն է, իսկ վարկերի վերադարձելիության մակարդակի մասին ոչ ոք ցածր ցուցանիշների չէ էլ սպասում: Մայրաքաղաքում անշարժ գույքի գների մինչեւ 30 տոկոսի իջեցումը է նկատվում, աշխատատեղերի նվազեցում` միջազգային գների անկման հետեւանքով: Թվարկումները ՏՏ ոլորտից մինչեւ ծաղկավաճառները փողոցում կարող են լինել: 2009-ի պետբյուջեն որոշ գնահատականներով զուտ գանձապետական ֆունկցիա է իրականացվում`երկրի տնտեսության զարգացման հիմնասյուն հանդիսանալու փոխարեն… Քննարկումները այս թեմաներով, վերջին շրջանում ամենատարբեր ու հակասականն է: Հետաքրքիր է իմանալ նաեւ ձեր կարծիքը ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին? Ով կշահի եւ ով կտուժի այս գործընթացներում?
Ֆինանսական ճգնաժամը եվ Հայաստանը
12 12 2008Comments : 5 Comments »
Tags: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու Հայաստանը, Ֆինանսական ճգնաժամ, անշարժ գույք, աշխատատեղեր, Բանկեր
Categories : Տնտեսական, Ֆինանսական ճգնաժամ