Նիկոլ Փաշինյանը խոսեց

17 10 2008

Մարտի 1-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին։

-Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երևում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին։ Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին։ Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է։

– Իմ կարծիքով՝ հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։ Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են։Վերցնենք, թեկուզ, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։ Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձևավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից և հնարավորությունից։Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է։Ի դեպ, հենց այս համատեքստում եմ դիտարկում ընդդիմության վերջին 8 ամիսների մարտավարությունը։ Համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից` ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցել, որ առանց հեղափոխության, այսինքն` առանց գործող իշխանությունների հեռացման հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Բայց հենց իշխանությունն իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է։ Եվ ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունը մեր հանրության միասնականության վերականգնման միակ ճանապարհն է նույնպես, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են միասնական լինել միայն այն դեպքում, երբ բոլորի համար գործում է նույն օրենքը, այդ օրենքը բոլորի համար գործում է նույն չափով։Ինչ խոսք, մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, անարյուն, խաղաղ, բայց սա ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից է կախված։ Read the rest of this entry »