Աբովյանը կղեկավարի Ծառուկյանի փեսան

13 10 2008

Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամի հոկտեմբերի 12-ի ընտրությունները արտաքուստ շատ միապաղաղ անցան: Պատճառը այն էր, որ ընտրության արդյունքը քաղաքացիների համար արդեն պարզ էր. համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը:

Չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, ինչը արձանագրել էր “Ա1+”-ի թղթակիցը, այնուամենայնիվ ըստ Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների` 39 303 ընտրողից ընտրության է մասնակցել 22 913 ընտրող: Հետաքրքիր է, որ ԸԸՀ երեկ գիշեր “Ա1+”-ին ասել էր, որ 20 125 մարդ է մասնակցել ընտրության, սակայն առավոտյան նրանց թիվը ավելացել էր 2788-ով:

“Ինչիս է պետք մասնակցել ընտրության, եթե մեկ է ընտրվելու են նրանք, ովքեր որոշել են, որ պետք է ընտրվեն: Ավելորդ ժամանակի կորուստ”,-“Ա1+”-ին ասաց աբովյանցի Սեդա Առաքելյանը: “Միայն մի թեկնածու է, գնամ ում մեջ ընտրություն կատարեմ”,- ասաց Վալերի Սիմակյանը: Աբովյանցիներից Հերմինե Վարդանյանն էլ ասաց. ՙԳնում եմ ընտրության, քանի որ ավագանիների մեջ ազգական ունեմ, եթե չունենայի, չէի էլ մասնակցի, քանի որ պարզ է, թե ով է ընտրվելու”: Read the rest of this entry »