Տարվա ամեասպասված հանդիպմանը հաշված ժամեր են մնացել…

5 09 2008

Երբեք հայերը ավելի մասսայական “ֆուտբոլասերամանիայով” ու ճկուն դիվանագիտական-վերլուծական կարողություններով չէին փայլել, ինչպես վերջին մի քանի ամիսներին, երբ ամենուր միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն է քննարկվում։ Այսօր համալսարանում կենտրոնական մուտքի աստիճանների մոտ մի փոքր ամբողի խցանում էր ու այդ թոհուբոհի մեջ հասցրեցի ականատես լինել, թե ինչպես երկու պրոֆեսոր վիճեցին ու իրար վրա մատ թափ տվեցին Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության շուրջ։ Նախօրեին էլ նման մի տեսարանի ականատես եղա փողոցային առեւտրական երկու կանանց “բանավեճի” արդյունքում։ Ու չնայած ոչ ոք դեռ հաստակ չի կարող կանխատեսել այս ֆուտբոլային արդյունքը, բայց կարելի է հստակ “սահմանել”, որ սա պատմական խաղ է լինելու այս սերունդի երիտասարդները իրենց թոռներին պատմելու այդ մասին, ճիշտ այնպես , ինչպես հին ԽՍՀՄ-ական սերունդը Արարատ 73-ի մասին, միայն ուրիշ երանգներով ու “դիվանագիտությամբ”։

Ըստ որոշ տեսաբանների՝ Թուրաիայի նախագահը այնուամենայնիվ ընդունեց Հայաստանի հրավերը, որովհետեւ տարածաշրջանում այլեւս հետաքրքրությունը մեծ է, Անկարան կովկասյան խաղաղության երկխոսության պլաններ է մշակում, Եվրոպական Միություն մտնելու համար տոլերատտ եւ համերաշխ կեցվածք ընդունում։ Ու թեեւ Գյուլը գալիս է զրահապատ մեքենաներով ու դիպուկահարներով, փոխադարձ վստահության մթոնլորտը այնքան էլ խոսուն չէ /միջազգային հանրության, քաղաքական կուսակցությունների ու անհատների, շահարկումների եւ մեկնաբանությունների տեսանկյունից/, բայց խաղը կկայանա այնուամենայնիվ, ինչ էլ լինի։ Read the rest of this entry »