Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շարունակական դեպրեսիվ քննարկումներն ու լարվածությունը, որ այսօր արդեն դժվար է որոշել` արհեստածին “աշխատված”, թե իրական սպառնալից էին, անցնող շաբաթ իրենց դիրքերը զիջեցին շախմատային վերջին զարգացումներին ու մանկական եվրոտեսլին: Ապա ավել շուտ հանրապետությունում օրինականության եւ պատասխանատու հայտարարությունների լույս էր ճառագել “Հետք”-ի խմբագրի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Հաջորդ շաբաթվա զարգացումների համատեքստում գուցե նոր օրինականության կոչեր եւ “հասարակական” մարզահամերգային համալիրի “նոր” ֆորմատի լսումների լույս ճառագի: Տարօրինակ է, որ տարօրինակ ոչինչ չկա:
Հայաստանյան ընտրական առք ու վաճառքների գործընթացներում իշխանության եկած “աշխատակազմն” իր օրինականությունը հաստատելու եւ աթոռը “պնդելու” խնդիր ունի: Ինչպես նաեւ հասարակությանը մշտապես ռեժիմից դժգոհ ընտրազանգվածներին զգոն պահելու խնդիր ունի ընդդիմությունը: Ուրմեն իշխանությունների`ԼՂՀ շրջադարձային կարգավորման, ընդդիմության`ԼՂՀ հայրենավաճառ գործողության շուրջ փոխշահավետ ինֆորմացիոն քարոզչության ու հոգեբանական մենամարտների արդյունքները, այնուամենայնիվ, պարզ իրողություններ ու փորձված քաղաքական տեխնոլոգիաներ են: Եվ ըստ ամենայնի` հաջողված երկուստեք, քանի որ լարվածությունը առնվազն իրեն գերազանցեց բոլոր տիպի հասարականան ցնցումների առումով եւ երկար չզիջեց դիրքերը հաջորդ հարմար PR-վելու առիթներին: Read the rest of this entry »