Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը

4 02 2009

gevorg_mheryan

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առթիվ պտտվող բազմաթիվ լուրերից ու բազմաթիվ քննարկումներից ամենաշատը սպանության պատճառի եւ սպանության պատվերի հարցն է: Ինքս արդեն մի քանի տարբերակներ եմ լսել: Հավանաբար պաշտոնական հաստատում պետք չէ հասկանալու համար, որ հրազենից գլխին արձակված մի քանի, մինչեւ իսկ ստուգող կրակը ոչ այլ ինչ է, քան դիտավորյալ սպանություն:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.30-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Ըստ ոստիկանության տարած հաղորդագրության` շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Դեպքից րոպեներ անց այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը: Read the rest of this entry »





“7-ի գործով” դատավարությունը մեկնարկեց

19 12 2008

Այսօր առավոտյան ժամը 12-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց “Մարտի 1-ի” գործից անջատված մասով` “7-ի գործով” դատավարությունը եւ արդեն դատարանի հարակից տարածքում սկսվեցին զանգվածային ակցիաները: Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար: Դատարանում են ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլոք:

Ինքս արդեն բազմաթիվ կանխատեսումներ լսել եմ դատավարությունների ելքի, համաներման հավանական տարբերակների մասին եւ գիտեմ բազմաթիվ տարբերակներ դեռ կարող են հնչել: Իսկ դուք ինչ եք մտածում, ինչպիսի ելք կունենա այս գործընթացը?