Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում

15 04 2009

financial_crisis_02

Արժույթի միջազգային հիմնադրամի այն պնդումը, որ ֆինանսական ճգնաժամից հարուստները ավելի շատ են տուժել, քան աղքատները եւ այն պարտճառաբանությունը, որ աղքատները հիմնականում սպառում են սննդամթերք, իսկ պահանջարկի գլոբալ կրճատման արդյունքում սննդամթերքի միջազգային գներն ընկել են, հնչում է Հայաստանում, բայց, ըստ ամենայնի, ոչ Հայաստանի համար: Միայն վերջին օրերին քաղաքացիները պարբերաբար մթերային ապրանքների գների թանկացման ականատեսն են լինում` միաժամանակ բարձրագոչ ամբիոններից լսելով պետական ապարատի` գնային տատանումների վերահսկելի մակարդակի, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ռազմավարության մասին:

Շարունակենք… Ամսվա սկզբին մեկնարկած լողացող փոխարժեքի խուճապին հաջորդեցին արդեն փենտրվարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված թանկացումները: Պետությունը ձեռնարկեց պետբյուջեի դիֆիցիտային լուծման` ՀԴՄ-ական քաղաքականությունը` մի ձեռքով վերցնելով, մյուս ձեռքով լրացուցիչ ֆինանսական հատկացումների ինստիտուտով “հնարավորինս խրախուսելով” փոքր ու միջին բիզնեսին, ինչը որպես այդպիսին, փաստորեն, շարունակում է կողմնորոշված քաղաքականությունը դեպի խիստ սահմանափակ թվով մարդկանց հարստացմանը` այն էլ հասարակական լայն զանգվածների հետագա աղքատացման հաշվին: Վերջինս միջազգային դրամաշնորհային ինստիտուտների փոխհատուցումային քաղաքականության ոչ արդյունավետ “բանեցման” դեպքում կարող է սոցիալական լարվածություն, ընդուպ մինչեւ ընդվզումներ առաջ բերել: Read the rest of this entry »





Ընդդիմությունը հանրահավաք արեց ու տուն գնաց

1 03 2009

Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:

“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »





Իսկ զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու

28 07 2008

Քաղբանտարկյալների անապահով ընտանիքների ֆինանսական օգնություն ցույցաբերելու համար “Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն” հանգանակություն է կամակերպել եւ առայժմ կարողացել է որոշակի գումար փոխանցել ամենաանապահով 6 ընտանիքների: Կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը այսօր “Ա1+”-ին հայտնել է, որ այս մարդկանց ազատազրկումից հետո նրանց քաղբանտարկյալների ընտանիքները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Բացի այդ, ըստ նրա` Հայաստանում բոլոր բանտարկյալներին պահում են նրանց հարազատները, պետության հատկացրած գումարով ազատազրկման վայրում ապրել հնարավոր չէ:

Կոմիտեն այս պահին աշխատում է կարիքավոների ցուցակի կազմման վրա, իսկ հանգանակության մինչեւ այս մասնակցել են շատ ՀՀ քաղաքացիների, սփյուռքահայեր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, անգամ մի ՀՅԴ ներկայացուցիչ, որ չի ցանկացել ներկայանալ: Անկասկած սա կարեւոր քայլ է եւ հանգանակությանը մասնակցող մարդկանց “աշխարհագրությունը” ընդգծում է հարցի նեղ կուսակցականից դեպի քաղաքացիական նշանակությունը: Բայց մի փոքրիկ նոթ նաեւ արդարության եւ բարոյականության մասին… իսկ մարտի 1-ի զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու: Read the rest of this entry »