Ուղղեք ձեր հարցերը Ստեփան Դեմիրճյանին

28 05 2009

stepan

Հարգելի ընթերցողներ, Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրային քաղաքականությանն ու քարոզաշավին վերաբերվող ձեր բոլոր հարցերին կպատասխանի ՀԱԿ համամասնական ցուցակում 2-րդ հորիզոնակը զբաղեցնող, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` մայիսի 29-ը ժամը 15:00-ն, իսկ ժամը 16:00-ին լսեք նրա պատասխանները ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ:

Հաջորդիվ ներայացնում ենք նաեւ Ստեփան Դեմիրճյանի համառոտ կենսագրությունը:

Ծննդյան օրը, վայրը` 1959 թ. հունիսի 7-ին Երևանում: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Հարություն Փամբուկյանին

27 05 2009

1836294289

Հարգելի ընթերցողներ,Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում Հանրապետական կուսակցության ծրագրային քաղաքականության եւ քարոզաշավին վերաբերվող ձեր բոլոր հարցերին կպատասխանի ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի թենիսի ֆեդերացայի նախագահ Հարություն Փամբուկյանը: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` մայիսի 28-ը ժամը 15:00-ն, իսկ ժամը 16:00-ին լսեք նրա պատասխանները ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ մեր հյուրի համառոտ կենսագրությունը:
Հարություն Կարոյի Փամբուկյան

Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում: Read the rest of this entry »





Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյան. “ձերբակալությունը չէ, որ ընդդիմության կեցվածք պետք է ցույց տա”

23 05 2009

Copy of gugu

Դիանա Մ.-Այսօր արդեն ուղիղ մեկ ամիս է, ինչ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր կուսակցության եւ հատկապես ձեր կյանքում:

Մեծ հաշվով շատ բան չի փոխվել, բայց մեր կեցվածքը կառավարության հանդեպ դարձել է ավելի անզիջող, ավելի հստակ: Այն, որ մենք դուրս ենք եկել քաղաքական կոալիցիայից արտաքին հարաբերությունների պատճառով, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք միայն այդ ոլորտում: Եվ ներքին կյանքում, հետեւաբար նաեւ սոցիալ-տնտեսական մասով մենք ավելի ակտիվ սկսել ենք ներկայացրել մեր դիրքորոշումը մասնավորապես նույն կառավարության ծրագրերի մասին: Read the rest of this entry »





Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”

21 05 2009

Copy of movsesi

Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:

Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:

Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյանը կպատասխանի ձեր հարցերին

20 05 2009

arcvik MInasjan

Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ:





ՀԱՍԿ-ը կպատասխանի ձեր հարցերին

18 05 2009

Movses Shahverdyan7

Երեւանի ՏԻՄ ընտրություններում ամենից անսպասելին ՀԱՍԿ առաջադրումն էր: Ի սկզբանե կուսակցությունը ԿԸԴ դիմումների ընդունման վերջին օրը միայն համապատասխան փաստաթղթերը ներկայարցեց: Հենց այդ ժամանակ իսկ բարձրացավ այն աղմուկը, որ կուսակցությունը անվանման ՀԱԿ նմանությամբ ձայներ է փորձելու խլել: Ապա հաջորդ “պատմությունները” եղան կուսակցության ղեկավարի` Մովսես Շահվերդյանի` Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործելու հետ, ինչպես նաեւ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:

Պատմաբան, նախկին ՀՅԴ-ական, աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7%-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի: Ի՞նչ քաղաքական խաղերի մասին է իրականում խոսքը եւ ի՞նչ է խոստանում ՀԱՍԿ-ը իրականում: Read the rest of this entry »





Արթո Թունջբոյաջյանը պատասխանեց

2 03 2009

Քաղաքացի (01:42:31) Բարեւ մեր շատ սիրելի Արտո: Ուզում եմ իմանալ` երբ ես Հայաստան գալու ու երբեւէ կգաս այստեղ մշտական բնակության: Հիմա որտեղ ես: Ինչ նոր ծրագրեր ես իրականացնում:

Հիմա Ամերիկայում եմ, Լոս Անջելեսում: “HUMAN ELEMENT” անունով ծրագիրն ենք անում /keybortis,Scott Kinsey, Bassist Matthew Garrison, Drums..Gary Novak/: Էդոր գործերով զբաղված եմ, ձայանգրվում ենք, մարտի վերջին պիտի վարջանա ծրագիրը: ANB-ի եւ իմ սոլո համերգները շարունակվում են, Հայաստանում չեմ հիմա: Գիտեմ` երբ կուգամ Երեւան… Բայց էդտեղ ապրել դժվար կլինի, ադոր համար Զոլաքար տուն սարքում էի, հիմա կանգնեցինք… Երբ հարմար եւ ճիշտ ժամանակը պիտի շարունակեմ տունս սարքելը վերջացնել: Հուսով եմ իմ կյանքում ամեն ինչ նորմալ լինի ու այդ ժամ անշուշտ կապրեմ Հայաստանում:

Դավիթ Մուրադյան (17:19:00): Բարեւ սիրոլի Արթո ջան: Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եք Հայաստանի ուկնկդիրներին ներկայացնելու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ալբոմը; Ես գիտեմ, որ գրեթե պատրաստ է թողարկման նաեւ Հայկական նավատորմի նվագախմբի նոր ալբոմը; Իսկ այդ ալբո՞մը երբ եք ներկայացնելու, անհամբեր սպասում ենք, շատ անհամբեր:

Բարեւ Դավիթ ջան: CD-ի անունը “Ատելության դեմ ենք մենք” է: CD-ն երկուշաբթի դուրս եկավ Ստամբուլում, բայց 2 տարի պրոբլեմ ունեինք, մինակ Հրանտի երգի մասին չի խոսքը: “Ապուշ” անունով մի երգ ունեմ, էդի թուրքիայի կառավարությունը չթողեց, երգը դուրս հանինք, որովհետեւ ցեղասպանություան մասին բառեր կար: ANB-ի CD-ն 1-ին անգամ 2 ամսից դուրս կգա: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Արթո Թունչբոյաջյանին

18 02 2009

Arto

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է “Armenian Navy Bend” խմբի հիմնադիր, յուրօրինակ երաժիշտ Արթո Թունչբոյաջյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին:

Այսօրվանից սկսած մինչեւ փետրվարի 22-ը, մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, մյուս շաբաթվա սկզբին արդեն կլինեն պատասխանները:

Արտոյի մասին կարդալ կամ նրա երաժշտությունը կարող եք լսել երաժշտի պաշտոնական կայքում: Ե.Գ. Հուսով եմ բաց չեք թողնի այս բացառիկ հնարավորությունը:





Տիգրան Խզմալյանը պատասխանեց

30 01 2009

xzmo1

Seroj (22:28:22): Ողջուն Պարոն Խզմալյան: Շնորհակալ ենք ձեզ “բաց” լինելու համար: Կարեւորում եմ, երբ ձեր նման մարդիկ բաց են հասարակության համար եւ “խոսում են” մեզ հետ: Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչ կարծիք ունեք մեր`հայերիս, պատմական ժառանգության մասին, որպես այդպիսին: Դուք ֆիլմ եք նկարում, խոսում եք ինչ-ինչ խնդիրների մասին, ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր խնդիրները: Ի վերջո, որն է, ըստ ձեզ, հայի իսկական դեմքը եւ որն է նրա պատմական ժառանգությունը:

Արդյո՞ք դա ցեղասպանություն ապրած, ջարդված, կոտորված, սեփական “ես”-ը չունեցող, թուրքական երաժշտություն լսող, առանց սափրվել, սեւ շորերով, անինքնասեր արական սեռի քաղաքացին է կամ սեքսն ու անբարոյականությունը նույնացնող, սեփական ամուսիններին բացի երեխա “բերելուց” ուրիշ բանի անընդունակ իգական սեռի քաղաքացիները: Այս մարդիկ քաղաքացի՞ են, թե դա ավելի ուրիշ գաղափար է:

Ողջույն: Սկզբից – “բաց լինելու” եւ “խոսել-չխոսելու” մասին: Բաց եւ ազատ խոսելը արվեստագետի պարտքն է, այլ ոչ թե սիրալիրություն կամ բարեհաճություն է: Եթե մարդուն զրկում են կամ նա ինքն է հրաժարվում ազատ խոսք ասելու իր իրավունքից, նա դառնում է “ան ասուն”, համենայն դեպս հայերեն լեզուն այսպես է տարբերում մարդուն կենդանուց, ասել, խոսելու շնորքով: Եթե մարդն արվեստով է զբաղվում, այս իրավունքը դառնում է իր համար պարտք: Հատկապես այն ժամանակ, երբ երկրում տիրում է սուտն ու կեղծավորությունը: Մերկ արքային ո՞վ պետք է ասի` մերկ ես:

Հայի դեմքն ու կերպարը անհնար է բնորոշել մի քանի բառով: Դա մեր հավաքական կերպարն է, ուր կա ամեն ինչ-սուրբ ու լիրբ, հերոս ու սրիկա, ինչպես բոլոր ազգերում: Օտարներն են հաճախ մեզ ներկայացնում են միակողմանի, ինչպես Սանչո Պանսա-ժողովուրդ, վաճառականների ու ծույլիկների մի ցեղ: Չգիտեն կամ չեն էլ ուզում իմանալ մեր ասպետական կողմի մասին, մեր Դոն Քիշոտներին: Հիշենք սովետական կինոն. հայի լավագույն կերպարն այնտեղ կրազի վարորդ Ֆրունզիկն էր, իսկ վրացին` Միմինոն` հերոս, օդաչու: Մենք կրազի վարորդ շատ ունենք, գիտեք, բայց ունեինք եւ ունենք նաեւ ասպետներ: Երկուսն էլ պետք են: Դոն Քիշոտն առանց Սանչոի նույնքան անօգնական է, որքան Սանչոն` ողորմելի առանց Դոն Քիշոտի: Ազգն, ինչպես եւ մարդն, ունի դեմք ու հետույք: Մենք վերջերս աշխարհին ու ինքներս մեզ ավելի հաճախ հետույքն ենք ցույց տալիս քան դեմքներս:

ARTUR (22:41:58): Պարոն Խզմալյան, ի՞նչ է ձեզ համար արվեստը:

Ասում են` Աստվածը սեր է: Կարծում եմ` արվեստը նույնպես: Սիրել մեկին կամ մի բան այնպես, որ կարողանաս վերստեղծել ու փրկել մահից ու մոռացությունից, վարակել ուրիշներին քո սիրով կամ պատրանքներով: Արվեստն իսկապես հավատքի ու սիրո պես մարդուն դարձնում է ավելի մեծ ու հզոր, քան նա եղել է առաջ ու կլինի հետո:

SARGIS (22:44:36): Պարոն Տ. Խզմալյան, իմ կարծիքով կայացած ռեժիսորը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Դուք կարող եք Ձեր ասելիքը ներկայացնել Ձեր արվեստում: Ինչու՞ եք այսօր քաղաքականությամբ զբաղվում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջինիցս:

Կայացած եմ ես, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Իսկ քաղաքականությամբ ես չեմ զբաղվում, այսինքն ոչ մի կուսակցության անդամ չեմ, ոչ վաղուց աշխատավարձ կամ մրցանակ չեմ ստանում ու չեմ ակնկալում: Ուղղակի ասում եմ, որ այն, ինչ մտածում եմ` հատկապես իմ ֆիլմերով: Բացի այդ, պետք է պատասխանել, երբ հարցնում են:

Օրինակ` այսօր Ա1-ի բլոգում, որովհետեւ ֆիլմերս կինոթատրոններում ու հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, ուստի գտնում եմ այլ հնարավորություններ: Ի դեպ, ընկերներիս հետ վերջերս ստեղծել եմ ինտերնետային կայք, http://www.che.am, կարդացեք:

ARTUR (22:46:04): Պարոն Խզմալյան, ինչպես կմեկնաբանեք մեր այսօրվա քաղաքական վիճակը:

Ասում են` ողբերգությունից մինչեւ ֆարս մի քանի քայլ է: Հիմա մենք հենց դա ենք անցնում: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Խզմալյանին

23 01 2009

tigran

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին: Այսօրվանից սկսած մինչեւ մյուս ուրբաթ օրը`հունվարի 30-ը, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, իսկ ուրբաթ օրը արդեն կամփոփենք դրանք եւ բլոգում կլինեն արդեն պատասխանները:

Լրացուցիչ ինֆորմացիա: Կարդացեք Տիգրան Խզմալյանի կարճ կենսագրականը այստեղ, իսկ նրա “Օպերա” ֆիլմը դիտեք “Ա1+”-ի youtube-ում այստեղ: Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի կայքի, ինչպես նաեւ կարդացեք նրա մասին հրապարակումները այստեղ եւ այստեղ:

Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի նոր կայքին http://www.che.am/