Հայաստան-Թուրքիա. ինչ կլինի հետո?

21 08 2008

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն քիչ առաջ “Հրազդան” մարզադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ:15 հազար հանդիսականների աջակցության ներքո հայ երիտասարդներն իրենց լավագույն հանդիպումներից մեկը անցկացրին, եթե ոչ լավագույնը: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ստեղծելով մի քանի ռեալ գոլային պահեր, այդպես էլ չկարողացան բացել հաշիվը: Իսկ ահա թուրքերը, 66-րդ րոպեին օգտվելով մեր թիմի պաշտպանների կոպիտ սխալից առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Դուրակը:

Թվում էր ընդունած գոլից հետո Վարուժան Սուքիասյանի սաները կորցրին հաղթելու հնարավորությունը, սակայն հայ ֆուտբոլիստներին խաղավերջում հաջողվեց կատարել անհնարինը: Նախ, 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Կառլեն Մկրտչյանը հավասարացրեց հաշիվը: Ստանալով հոգեբանական առավելություն, Հայաստանի ընտրանին նետվեց առաջ, եւ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը 2-րդ անգամ գրավեց թուրքերի դարպասը: Այս գոլից հետո “Հրազդան” մարզադաշտ եկած հազարավոր ֆուտբոլասերները հայտնվեցին ցնծության մեջ եւ հանդիպման ավարտից հետո “Հա-յա-ստան” վանկարկելով սկսեցին տոնել հաղթանակը մարզադաշտի մերձակա փողոցներում: Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը “Եվրո-2009”-ի ընտրական 2-րդ խմբում 10 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: Read the rest of this entry »





Որտեղ եք “հանգստանալու”?

26 07 2008

Ուղիղ համեմատական առաջիկա օրերի +35°-ից +40° բարձրացող օդի ջերմությանը Երեւանի շինհրապարակային փողոցներում ավելի շատ են հանդիպում ձանձրույթով ու ճմրթված դեմքերով անցորդներ: Ու հենց այս օրերին է, որ ամենից շատ խոսվում է ամառային հանգիստը կազմակերպելու մասին: Երեկ ծանոթ հոգեբանը ժամերով բացատրում էր, որ ամառային հանգիստը ավելի քան անհրաժեշտ է ողջ տարին դժգոհ ու “հայի խասիաթ դարձած” դժբախտ դեմքով չպտտելու համար: Վերջում պարզեց, որ ինքն էլ ԽՍՀՄ տարիներից հետո չի հիշում` երբ է կարգին հանգստացել: Կատակեց. “հոգեբանն է դեպրեսիվ վիճակներում, բա ազգի վիճակը ինչ պիտի լինի”:

Հանգիստը կազմակերպելու եւ մնացյալի մասին փորփրեցի մամուլում ու մի քանի հրապարակումներ աչքիս ընկան: Նյութի հեղինակը հավաքել, կազմել էր Հայաստանյան հանգստայան գոտիների գնացուցակը եւ եկել այն եզրակացությանը, որ մեկ օրվա համար 5000-ից մինչեւ 100.000 առժողությամբ համարներով առողջարանները միջին խավի քաղաքացուն հասանելի չեն, վերնախավն էլ “դրսում է հանգստանում”, փաստորեն հանստյան գոտիները պիտի դատարկ լինեն: Էքսպերիմենտի համար զանգեցի 15 հանգստյան տուն եւ միայն 2-ում հաջողացրեցի ազատ տեղեր գտնել: Հարցնում եմ, տեսնես ո՞վ է հանգստանում այդ վայրերում, եթե միջին քաղաքացուն հասնալի չեն դրանք: Միլիոնատերները՞, որոնք էլ փաստորեն “դրսում են”, տրամաբանում եմ: Read the rest of this entry »