Անցնող շաբաթվա քաղաքական համապատկերում ԵԽԽՎ նստաշրջանից առաջ համաներումը թերեւս լրատվամիջոցների առաջին էջերում ամենից շատ հայտնված լուրն էր: Ընդ որում, ազատված քաղբանտարկյալների մեկնաբանությունները միանշանակ չէին: “Կիսատ հանդուրժողականություն, ներողամտություն, մեծահոգություն, համաներում չի լինում“,-հայտարարեցին նրանք: Ապա ներքաղաքական այլ բանավեճերում խորացած ու այլ համատեքստում քննարկված համաներումը դարձավ փոքրիկ ակցիա նախագահականի դիմաց, որը, բնականաբար խոչընդոտվեց: Քաղաքական ենթատեքստում բանտարկված համարվող Արման Բաբաջանյանի համար ցույց կամակերպած մի խումբ լրագրողներին առհասարակ արգելվեց մոտենալ նախագահականին:
Ի դեպ, ցույցների մասին. անցած շաբաթվա իրադարձությունների համատեքստում հարկ ենք համարում հիշել մի խումբ ջավախահայերի ու նրանց աջակիցների ցույցը Մարիոթ հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ որը եւս խոչընդոտվեց: Կարծես թե արդեն ամրագրված ավանդույթի համաձայն քաղաքային ոստիկանական ուժերը առանց բացառության “ցրում եւ կասեցնում են” բոլոր տիպի մարդկանց խմբումները: Նույն տրամաբանությամբ շուտով քաղաքում բացօթյա համերգները գուցե եւս “ցրվեն”: Ինչեւէ, շարունակելով Սահակաշվիլու այցելության եւ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Վրաստան մուտք գործելը արգելելու համար ձախողված ակցիայի թեմայով, նշենք, որ Ռուսաստանը Սահակաշվիլուն պատվո շքանշանի հանձնումը Ռուսաստանին ապտակ հասցնել համարեց: Read the rest of this entry »