Ռուս-վրացական ինֆորմացիոն պատերազմներն ու Հայաստանը

15 08 2008

Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:

Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում: Read the rest of this entry »





Վրաց-Օսական համակարտությունը այլեւս պատերազմ է…

9 08 2008

Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ լարված դրության, Ցխինվալիի մատույցներում ռազմական գործողությունները, առաջին տեղեկությունները զոհվածների, վիրավորվածների մասին, միջազգային կազմակերպությունների եւ գերտերությունների հայտարարությունները… այլեւս անտրամաբանական է վրաց-օսական “հարաբերությունները” հակամարտային որակել, սա ավելի շուտ պատերազմի վերսկսում կամ նման մի բան է:Հիշեցնենք, որ հենց այսօր կեսօրին ռուսական բանակի 58-րդ ստորոբաժանումը ազատագել են Ցխինվալին:

Միեւնույն ժամանակ ռուսական լրատվամիջոցների եւ պաշտոնական Թբիլիսիի ինֆորմացիոն պատերազմը վերջնականորեն խճճել է իրական դրությունը եւ տուժածների եւ վիրավորների իրական թիվը: Խոսվում է արդեն 1400 քաղաքացիական անձանց կորստի մասին: Վերջին օրվա ընթացքում դեպի Ռուսաստան տարհանվածների եւ հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը վախենալու աստիճան մեծ է: Read the rest of this entry »





Լռություն բարեկամության դիմա՞ց

31 07 2008

“Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ”,-Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջին հայտարարել է հայկական կողմը, ապա որպես օրինակ նշելով Հայաստանի չեզոքությունը ռուս-վրացական հարաբերությունների հարցում եւ հույս հայտնելով, որ Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված:

Միամտություն կլիներ կարծել, թե պաշտոնական Թբիլիսին չի վերլուծում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանին եւ Թուրքիային հաճո քաղաքականության արդյուքները: Բայց վերջին զարգացումները Ջավախքում ցույց տվեցին, որ վրաց իշխանությունները մեղմ ասած նաեւ թքած ունեն հարցի ֆորմալ բարեկամական ֆոնի վրա, որը այդքան ժրաջանորեն փորձում են պահպանել հայկական իշխանությունները: Այս օրերին Ջավախքում հակահայ հիստերիայի արդյունքում ազգությամբ 2 հայ ոստիկան զոհվեցին եւ բաղմաթիվ հայեր ձերբակալվեցին, այդ թվում եւ «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար` Վահագն Չախալյանը, Ջավախքի միակ հայկական ռադիոկայանի տնօրեն` Էդուարդ Ալվրցյանը ու ռադիոկայանի այլ աշխատողներ: Read the rest of this entry »