2 տարի առաջ այսօր “Սկսելա” շարժման հերթական ակցիան էր, օրը կիրակի, ու մենք լրագրողներով ակցիայի մասնակիցների հետ անցնում էին հանրապետության հրապարակով, երբ ոստիկանները մոտեցան եւ խնդրեցին չաղմկել. “վարչապետը մահացել է”: Ես զանգեցի խմբագրություն, ինձ չհավատացին: Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրեց ոչ կարճ, ոչ երկար… “նա ապրեց լեցուն կյանքով” ու Պանթեոնում ՀՀ պետական ողջ վերանախավը նախագահի գլխավորությամբ, ծաղիկներ է դնում նրա գերեզմանին ու խոսում ՀՀ ամենաերկարակյաց վարչապետի, անմնացորդ նվիրված պետական գործչի ու ընկերոջ մասին: Read the rest of this entry »
Ի՞նչ է նշանակում լինել հանրապետական…
25 03 2009Comments : 33 Comments »
Tags: Հոկտեմբերի 27, Նժդեհ, Վազգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, հանրապետական կուսացություն, Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան, նժդեհականություն, ցեղակրոնություն
Categories : Հայրենիք, Հասարակություն, Սպանություն, Վազգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Տիգրան Թորոսյան, Քաղաքական, Անդրանիկ Մարգարյան, Բլոգինգ
Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը
4 02 2009ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առթիվ պտտվող բազմաթիվ լուրերից ու բազմաթիվ քննարկումներից ամենաշատը սպանության պատճառի եւ սպանության պատվերի հարցն է: Ինքս արդեն մի քանի տարբերակներ եմ լսել: Հավանաբար պաշտոնական հաստատում պետք չէ հասկանալու համար, որ հրազենից գլխին արձակված մի քանի, մինչեւ իսկ ստուգող կրակը ոչ այլ ինչ է, քան դիտավորյալ սպանություն:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.30-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Ըստ ոստիկանության տարած հաղորդագրության` շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Դեպքից րոպեներ անց այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը: Read the rest of this entry »
Comments : 69 Comments »
Tags: ՀՀ ոստիկանություն, Սպանություն, Գեւորգ Մհերյան
Categories : 7-ի գործով դատավարություն, ՀՀ ոստիկանություն, Հոկտեմբերի 27, Մարտի 1, Նորություններ, Սպանություն, Քաղաքական, Բլոգինգ
Հոկտեմբերի 27-ից 9 տարի անց /նոր կադրեր/
27 10 2008
1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տեւած “27”-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27”-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր: Read the rest of this entry »
Comments : 14 Comments »
Tags: Հենրիկ Աբրահամյան, Հոկտեմբերի 27, Միքայել Քոթանյան, Յուրի Բախշյան, Նաիրի Հունանյան, Ռուբեն Միրոյան, Վազգեն Սարգսյան, Արմենակ Արմենակյան, Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Դեմրիճյան
Categories : ՀՀ Ազգային ժողով, Հասարակություն, Հոկտեմբերի 27, Մահափորձ, Մարտի 1, Նաիրի Հունանյան, Սգո երթ, Սպանություն, Վազգեն Սարգսյան, Քաղբանտարկյալներ, Ահաբեկիչներ, Բռնություն, Գագիկ Ջհանգիրյան, Երեւան, Ընդդիմություն, Ժիրայր Սեֆիլյան, Լեւոն Տեր-Պետրոսյան
Վերսկսում ենք աշխատանքները բլոգում
24 07 2008Սիրելի ընթերցողներ,
ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:
Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:
Comments : 13 Comments »
Tags: "Ա1+", բլոգ
Categories : 2008թ նախագահական ընտրություն, Հակամարտություն, Հակերներ, Հայտարարություն, Հանրահավաք, Հասարակություն, Հացադուլ, Ղարաբաղ, Մահափորձ, Մարզեր, Միասեռականներ, Միլիոնատերներ, Միջազգային, Մշակույթ, Նշանավոր օրեր, Նորություններ, Պաշտոնական, Պատերազմներ, Սգո երթ, Սիրուշո, Սպանություն, Սպորտ, Վերլուծություն, Տնտեսական, Քաղաքական, Քաղբանտարկյալներ, Ադրբեջան, Ազգայնամոլություն, Ահաբեկիչներ, Բամբասանքներ, Բլոգինգ, Բողոքի ակցիա, Բոմժեր, Բոյկոտ, Բռնություն, Գրական, Ընդդիմություն, Ժիրայր Սեֆիլյան, Ինքնասպանություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Լրագրություն, Խոսքի ազատություն, Կանայք քաղաքականության մեջ, Կրոնական փոքրամասնություններ