Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Սե՞րն է պակասում հայերին

11 10 2008

Քաղաքականացված “մինի հասարակությանը”՝ բլոգում գրող բոլոր-բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկ շաբաթ քաղաքական թեմաներից ու թեժ քննարկումներից հեռացնելը, համաձայնեք, այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ փոքր ինչ “ռիսկային”։Անգամ մտավախություն ունեի՝ ընթերցողները ոչ միայն կպահանջեին դադարեցնել “ապաքաղաքական շաբաթը”, անգամ “կփախչեին” բլոգից՝ այլեւ չվերադառնալու սպառնալիքով։ Բայց փաստորեն դիմացանք 🙂 Դիմացանք անկասկած բազմաթիվ ապաքաղաքական թեմաների չհասնելով էլ պարզապես… Այնինչ այնքան բան կար քննարկելու սոցիալ-տնտեսական խնդիրներից, գերատեսչություններից, մարզերից, գրականությունից… ինչ պատահի… շաաաաաաաատ թեմաներ… Բայց նման շաբաթվա ընթացքում մոռանալ “այս” թեման, պարզապես անկարելի էր… Ուրեմն հայերը ունեն սպիտակ “նիվաներ”, ճոխ ամառանոցներ ու Օպերայի շրջակայքում բնակարաններ, ոսկե հաստ վզնոցներ, կանայք եւ սիրեկաններ… Բայց նայում ես մարդկանց դժգոհ դեմքերին եւ ջղայն անբավարարվածությունն է առաջինն, որ տպավորվում է մեջդ։ Ի՞նչ է, հայերին միայն սե՞րն է պակասում…
Ուրեման սեր ձեզ բոլորիդ եւ դիմացեք, քաղաքական քննարկումները վերսկսում ենք հաջորդ շաբաթ…