Ով է որոշում Հայաստանի ապագան?

10 11 2008

article_1309_16375880191

Կարծիք հայտնելու ինստիտուտը մեր երկրում հասնում է պրոֆեսիոնալիզմի այն մակարդակին, որ թեմայի մասին փոքր ինչ տեղեկացված մարդիկ արդեն մամուլի առաջին էջերում կարծիք են հայտնում, մեկնաբանում ու փառաբանում: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, որ կարծիք հայտնելու “խասիաթը” վերաբերվում է արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն ասպեկտներին, տարածքների զիջմանը, պատերազմին կամ խաղաղությանը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը առանց վարանման կարծիքներ հայտնեցին ԼՂՀ կարգավորման գործընթացի առաջին հռչակագրի մասին, ընդդիմության ներկայացուցիչները առանց վարանման քննադատեցին իշխանություններին: Հայաստանի համար սովորական իրավիճակ…

Սովորաբար երկրի հասարակական-քաղաքական էլիտան որոշում է երկրի “ապագան” ու քաղաքական հեղինակությունների ինստիտուտը, եթե գործում է որպես այդպիսին, նման դեպքերում խոսում է ու կարեւոր որոշումների հասնում: Խոսքը, իհարկե, այն դեպքի մասին չէ, երբ տարածաշրջանում գերտերություններից մեկի, ինչպես օրինակ` ԽՍՀՄ իրավահաջորդ պետության թողտվությամբ եւ որոշումներով է մեր շատ սիրելի երկիրը կարգավորվում իր հարաբերությունները այլ պետությունների հետ: Եթե վերոնշված դեպքը այդքան էլ տեղին չէ, ուրեմն մեզ մնում է միայն հասկանալ` ովքեր են որոշում Հայաստանի ապագան, ովքեր են այս մարդիկ եւ այս շարքում ում ենք ամենից շատ վստահում… Read the rest of this entry »





Ռուս-վրացական ինֆորմացիոն պատերազմներն ու Հայաստանը

15 08 2008

Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:

Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում: Read the rest of this entry »