Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը

18 11 2008

copy-of-armeniamapenglish_p1

ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »





Վտանգավոր զարգացումներ ԼՂՀ շուրջ. “մի թիզ հող” կզիջե՞ն

25 10 2008

Վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման կամ բանակցային զիջումների ֆորմատում Ղարաբաղին սպառնացող վերահաս վտանգի լուրերը ամենից շատն են մտահոգում եւ ամենից շատ տարատեսակ հակասական մեկնաբանությունների առիթ տալիս։Լարվածությունը սկսվում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԼՂՀ հարցում նախազգուշական “թայմ աութ”-ով ու հավաստիացմամբ, թե իշխանությունը պատրաստվում է “զիջել” ԼՂՀ։Ապա Սերժ Սարգսյանն ինքը շփոթության մեջ է գցում, հայտարարելով, թե ԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալու ցանկություն ունեցողները կարող են այն գտնել միջազգային կազմակերպություններից մեկի ինտերնետային էջում, որին հետեւում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պատասխանը, թե ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը խնդրի կարգավորմամբ չի զբաղվում։Հարցի այլ կողմն է սրվում Թուրքիայի ակտիվացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների միանալու։Առհասարակ պաշտոնական Մոսկվայի թողտվությամբ “հայ-թուրքական հարաբերություններ” որպես այդպիսին սկսելու, ապա ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ հարցի կարգավորման նախաձեռնությունն ու եռակող համդիպումների հեռանկարը ինքը արդեն զգոնություն է պահանջում։ Եթե հիշենք նաեւ վերընտրված Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ “Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ոչ 5 տարի անց, ոչ 10, ոչ էլ 20 եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի”, ապա զգոնության խնդիրը կրկնակի սրվում է։ Ի՞նչ է ուրեմն իրականում կատարվում։ Read the rest of this entry »





Ռուս-վրացական ինֆորմացիոն պատերազմներն ու Հայաստանը

15 08 2008

Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:

Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »