Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





Մարդու իրավուքներ. “մենք էլ ենք ուզում”

10 12 2008

human_rights_for_allՄինչ ընտրովի մադրիկ պաշտոնական ընդունելությանը “հավասար իրավունքների եւ հավասար հնարավորություններն” են նշում, բազաթիվ քաղաքացիներ տանը, փողոցում, ամեն ուր բախվում են այդ հասկացությունների հակառակ եզրերի հետ: Փողոցում հարցված պատահական անցորդները ամենահոռետեսական գնատահականներով են խոսում իրողության, օրվա խորհուրդի եւ իրենց իրավունքների մասին: Ըստ ընդհանուր գնահատականի` “քաղաքացիների կարծիքով` Հայաստանում մարդու իրավունքները գրեթե ամեն քայլափոխի ոտնահարվում են, չկա մի ոլորտ որտեղ անհատն իրեն զգա պաշտպանված”:

“Մեր իրավուքները ոտնահարվում են ամենուր` սկսած կրպակից մինչեւ նախարարություն, մարդկային ոչ մի իրավունք չկա: Նախագահի նստավայրից մինչեւ թաղապետարան վերաբերում են արհամարհանքով, եթե իհարկե գրպանումդ փող չունես “,- ասաց հաշվապահ Վերան: “Այսօր քրեական գործ են հարուցում փաստաբանի դեմ: Դա այլանդակություն է, կամ ՚7-իՙ գործը. ինչքան կարդում ենք, տեղեկանում, այնքան հասկանում ենք, թե ինչ ահավոր բաներ են կատարվում”,-“Ա1+”-ին ասաց տնտեսագետ Եղիշե Գրիգորյանը, որի կարծիքով այս վիճակը գալիս է հայերիս մենթալիտետից, քանի որ. “Դարեր շարունակ ապրել ենք ուրիշի ազդեցության տակ եւ չենք կարողանում թոթափել այդ բեռն ու ամրապնդել պետականության գիտակցումը”: Հարցվածների մեծ մասի դիտարկմամբ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին խոսելն ավելորդ է: Read the rest of this entry »