Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





ԱԺ փոփոխությունների պատվիրատուին բացահայտում է մամուլը…

22 09 2008

Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ ղեկը ստանձնելու ծրագիրը դեռ ամիսներ առաջ էր շրջանառվում մամուլում ու հավանաբար դեռ ամիսներ էլ մամուլը կվերլուծի նախագահահաճո այս դերաբաշխման բոլոր հնարավոր տարբերակները։Ու հենց այդպիսի մամուլական հրապարակումներից էլ գուցե քննարկենք բլոգում։ Միայն այսօր ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի քանի հետաքրքիր հրապարակումների վրա, որոնց տրամաբանությունը բավականին մոտ է իրականությանը։

Ամեն ինչից երեւում էր, որ «Հովիկ Աբրահամյան-Աժ նախագահ» օպերացիան այսպես իրականացվեց՝ հենց Տիգրան Թորոսյանի վրա անհաղթահարելի ճնշում գործադրելու նպատակով, ինչը նրան կզրկեր մանեւրելու որեւէ հնարավորությունից։ Խնդրի լուծման իմպերատիվ բնույթը երկու հնարավոր արդյունք կարող էր ունենալ. կա՛մ Տիգրան Թորոսյանը, տուրք տալով այդ ճնշմանը, վայր է դնում զենքերը եւ ինքնակամ հեռանում, կամ հաշտվում է կուսակցության, ավելի ճիշտ՝ նրա նախագահի կայացրած որոշման հետ եւ, կորցնելով Հայաստանի Հանրապետության երկրորդ դեմքի իր կարգավիճակը, վերածվում է շարքային կուսակցականի։ ,-գրում է “Հետքը”՝ հանգամանորեն բացատրելով, թե ինչու՞ էր անհրաժեշտ Տիգրան Թորոսյանի հրաժարականը։ Բայց ամենաիրականը, ըստ երեւույթին, հոդվածագրի այն եզրակացություն էր ԱԺ գործառույթների ու քաղաքական հակակշիռ իստիտուտի բացակայության մասին։

Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ նախագահի հրաժարականը ներքաղաքական որեւէ լարում այդպես էլ չառաջացրեց։ Դա հստակ ցույց տվեց, որ խորհրդարանը քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չի գործում։ Այսինքն՝ մեկ անգամ եւս փաստվեց, որ կառավարման ընդհանուր համակարգում բացարձակապես չի աշխատում իշխանությունների տարանջատման, հակակշռման սկզբունքը, որովհետեւ հակակշռող ինստիտուտներից ամենակարեւորը, որը ձեւավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով, իր քաղաքական գործառույթը բացարձակապես չի կատարում։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը բացարձակապես կորցրել է իր պաշտպանողունակությունը, դիմադրողականությունը։ Սակայն, դա ոչ թե համակարգային խնդիր է, այլ պարզապես մեզանում ձեւավորված քաղաքական մշակույթի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության արդյունք։ Read the rest of this entry »





Ումից է նեղացել Տիգրան Թորոսյանը?

16 09 2008

Քիչ առաջ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, հայտնեց նաեւ, որ հեռանում է Հանրապետական/ՀՀԿ/ խմբակցությունից: Նա իր հրաժարականը բացատրել է «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ զգալի տարակարծություններ ունենալու պատճառով: Համամասնական ընտրակարգով ԱԺ անցած Թորոսյանը նաեւ ասել է, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խորհրդարանում պատգամավորի կարգավիճակով:

Հիշենք, որ արդեն օրեր առաջ ՀՀԿ գործադիր նիստի որոշում էր կայացրել, որ այլեւս աննպատակահարմար է Տիգրան Թորոսյանի ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը եւ այդ պաշտոնում առաջադրել դեռ օգոստոսին մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Ըստ ամենայնի ՀՀԿ-ն հենց այսօր կգումարի խորհրդի նիստ, որտեղ եւ կհաստատի Տ. Թորոսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ որոշումը: Մի հիշեցում էլ անենք այն մասով, որ Հովիկ Աբրահամյանն էլ խորհրդարան էր մտել 17 ընտրատարածքից պատգամավոր ընտրված իր պատգամավոր եղբայր Հենրիկ Աբրահամյանի հրաժարականի արդյունքում: Read the rest of this entry »