Էլ ո՞ւմ հետ են լուսանկարվում « 27»-ի գործով ոճրագործները

26 11 2009

Սկզբում ինտերնետում, հետո մամուլում հայտնված մի լուսանկար դարձավ ծառայողական քննության պատճառ:

Արդարադատության նախարարն այսօր նշանակել է քննություն` այդ լուսանկարի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերող տեղեկատվության հիման վրա:

Թվում է` սովորական լուսանկար է. հինգ տղամարդ` հարմարավետորեն տեղավորված իրենց աթոռներում, ծխում են ու սուրճ ըմպում: Բայց… այդ տղամարդկանցից երեքը ցմահ դատապարտյալներ են, որից երկուսը` ոչ ավել ոչ պակաս «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված ոճրագործներ` Էդիկ Գրիգորյան եւ Դերենիկ Բեջանյան: Այդ երրորդն էլ է բավականին հայտնի` «Դրոյի գործով» դատապարտված Արսեն Արծրունի:

Ոճրագործի նկատմամբ առաջացող բնական զգացողությունդ մի պահ եթե զսպես, կարող ես մտածել. է~, ինչ կա ո ր. մինչեւ կյանքի վերջ ազատությունից զրկվածներ են, երեւի լուսանկարվել են, հաջողացրել ուղարկել իրենց հարազատին, որն էլ տեղադրել է համացանցում, որ մյուս բարեկամները չանհանգստանան` տեսնելով, թե ինչքան են գիրացել իրենց դատապարտյալները:

Բայց… լուսանկարում պատկերվածներից մեկը «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր, «Շիզոլինի» մականունով հայտնի Արտյոմ Խաչատրյանն է, ով ոչ այլ ով է, քան անցած տարի` Նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ ցույցեր կազմակերպողը:

Դե, մինչեւ Արդարադատության նախարարությունում պիտի որոշեն` ինչ-որ ռեժիմ խախտվե՞լ է, թե՞ ոչ, Արտյոմ Խաչատրյանն արդեն հայտարարել է, թե լուսանկարն, իրոք, իրական է, մոնտաժված չէ եւ… ո՞վ չգիտի իր ընկերական հարաբերությունների մասին այդ երեք բանտարկյալների հետ:

Ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն հայտարարելու է, թե ՀՀ օրենսդրություն խախտում չկա. ճիշտ է խմբակային տեսակցություն չի թույլատրվում, բայց պարոն Խաչատրյանը լրագրող է, որը եկել էր հոդված պատրաստելու:

Այս լուսանկարը` 1999թ

Դե, եթե հայտարարեն, թե առանց Նախարարի գիտության է Արտյոմ Խաչատրյանն հայտվել այդ խցում, այդ նշանակում է` ընդունել, որ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկների «տերերը» այլ մարդիկ են:

Սակայն կա նաեւ մի ուրիշ խնդիր… Եթե Արսեն Արծրունին, Էդիկ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանյանը նույն խցում են, ապա որտե՞ղ է «27»-ի գործով մյուս դատապարտյալը` Աշոտ Կնյազյանը: Գո՞ւցե նա է լուսանկարել… Բայց այսօր Արդարդատության նախարարի մամլո խոսնակը նշեց, թե երեք ցմահ դատապատյալները նույն խցում են` այդպես էլ չբացատրելով` ում նկատի ունի` լուսանկարում պատկերված երեք ցմահ դատապարտյալներին, թե «27-ի» գործով դատապարտվածներին:

Իսկ արդյոք «Դրոյի գործով» դատապարտված Արսեն Արծրունին այն խցո՞ւմ է, որտեղ մնում են «27-ի» գործով դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը: «Ա1+»-ի հարցին` Լանա Մշեցյանը ասաց. «Ես այս պահին չեմ կարող պատասխանել»:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, երբ «Ա1+»-ի թղթակիցը այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, «27-ի» գործով երեք դատապարտյալները նույն խցում էին, իսկ Արսեն Արծրունին մնում էր մեկ այլ խցում` ցմահ դատապատվածներ Մանուկ Սեմերջյանի եւ Աշոտ Մանուկյանի հետ: Ինչեւէ, սպասենք Արդարադատության նախարարության ծառայողական քննության` հուսալով, որ այն կտա մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ`

Ե՞րբ է արվել լուսանկարը:

Արդյո՞ք նկարում պատկերված ցմահ բանտարկյալները խցակիցներ են:

Եթե այո, երբվանի՞ց է Արսեն Արծրունին այդ խցում:

Ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ նպատակով է «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանն այցելում ցմահներին:

Ո՞վ է լուսանկարի հետին պլանում երեւացող հինգերորդ անձը:

Ի դեպ, նախարարությունը արդեն 10 տարի է արգելում է   լրագրողներին այցելել Նաիրի Հունանյանի խուցը: Ինչո՞ւ:

Եւ այլն, եւ այլն, մյուս հարցերն էլ Դուք կարող եք ավելացնել:

Ի դեպ, գուցե հետաքրքիր կլինեն մեր արխիվից այս հոդվածները. :

http://www.a1plus.am/am/politics/2006/09/13/29162

http://www.a1plus.am/am/social/2006/09/25/15198





Ահաբեկչությունից անցել է 10 տարի

27 10 2009

Ap77299 copyՆրանք, ովքեր 10 տարի առաջ այս օրը գնացել էին Ազգային ժողով, չէին կարող անգամ երեւակայել, որ օրն այդպիսի տխուր  վերջաբան կունենա:

Իսկ նրանք, ովքեր կազմակերպեցին եւ իրագործեցին  «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, իրենց հիվանդ երեւակայության մեջ բազմիցս տեսել էին այդ տխուր վերջաբանը:

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

Այդ օրը, ժամը 17:13-ին,  ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ` ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Սպանվեցին 8 հոգի` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:

Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:

Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն` հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

AP77454 copyՈւշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին` ստանալով անվտանգության երաշխիքներ:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Այդ ընթացքում Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ավելի ուշ` դրա 6-րդ արձանագրությունն` իսպառ վերացնելով մահապատիժը:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:





Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





Ընդդիմությունը հանրահավաք արեց ու տուն գնաց

1 03 2009

Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:

“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »





Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը

4 02 2009

gevorg_mheryan

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առթիվ պտտվող բազմաթիվ լուրերից ու բազմաթիվ քննարկումներից ամենաշատը սպանության պատճառի եւ սպանության պատվերի հարցն է: Ինքս արդեն մի քանի տարբերակներ եմ լսել: Հավանաբար պաշտոնական հաստատում պետք չէ հասկանալու համար, որ հրազենից գլխին արձակված մի քանի, մինչեւ իսկ ստուգող կրակը ոչ այլ ինչ է, քան դիտավորյալ սպանություն:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.30-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Ըստ ոստիկանության տարած հաղորդագրության` շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Դեպքից րոպեներ անց այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը: Read the rest of this entry »





Հոկտեմբերի 27-ից 9 տարի անց /նոր կադրեր/

27 10 2008


1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տեւած “27”-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27”-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր: Read the rest of this entry »