Հայաստան + Թուրքիա

1 09 2009

dogovor(1)

 

 

 

 

 

 

 

 

Ուշ երեկոյան` համարյա կեսգիշերին արտգործնախարարությունը տարածել է երկու հաղորդագրություն.

 Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները մամուլի հաղորդագրություն են տարածել, որում անդրադարձ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին: Հաղորդագրության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ։ Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արաձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար։ Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական և օրենսդրական գործընթացների։

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ»։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջև` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի և վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարևորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարևորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության և ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ։

Սույն արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը։

Կատարված է …… ………, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով։ Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ , ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

տարածվել է նաեւ ժամանակացույց

 …մինչ այդ, առավոտյան տարածվել էր Ս.Սարգսյանի հարցազրույցը

 Սերժ Սարգսյան. «Ես չեմ տեսնում պայմանավորվածությունների կատարման ձգտում Թուրքիայի կողմից»

 «Մենք ունենք պայմանավորվածություններ, եւ ես կարծում եմ, որ նորմալ եւ ճիշտ ճանապարհը այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես մինչ օրս չեմ տեսել մեծ ցանկություն կամ ձգտում այդ պայմանավորվածությունների կատարման», – հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին:

Նա վերահաստատել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա մեկնելու վերաբերյալ վերջերս իր արած հայտարարությունը. – «Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին, եւ հայտարարել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա այդ խաղին, եթե մեր սահմանը արդեն բաց լինի, կամ էլ մենք գտնվենք դրա շեմին: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները` դա կլինի մի բան, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան»:

«Մեր ցանկությունը նույնն է` հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների», – վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

BBC-ի հարցին` «Պատրա՞ստ եք արդյոք զիջումների գնալ 1915 թվականի իրադարձությունների հարցում, եւ կանվանի՞ արդյոք Թուրքիան այդ իրադարձությունները ցեղասպանություն», Հայաստանի նախագահը արձագանքել է. – «Իհարկե, դա շատ կարեւոր է, կարեւոր է մեր ժողովրդի, կարեւոր է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար. կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի, կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան հաստատել նորմալ հարաբերություններ եւ, վերջապես, կարեւոր է, որ դա ապագայում չկրկնվի: Սակայն մենք չենք դիտում ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման»:

«Այսինքն, գոյություն ունի փոխզիջման հնարավորությո՞ւն», – այս հարցին Սերժ Սարգսյանը հակադարձել է. – «Ոչ, դա չի կարելի անվանել փոխզիջում: Դա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք` այո, եղել է ցեղասպանություն, եւ անկախ նրանից` ընդունում է արդյոք Թուրքիան դա այսօր, կա փաստ, որը ճանաչված է ցեղասպանությունների հարցերով զբաղվող բոլոր մասնագետների կողմից աշխարհում, ճանաչված է աշխարհի շատ եւ շատ երկրների կողմից: Սակայն ներկայիս պայմաններում մենք դա չենք ճանաչում նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար»:

Այս հարցազրույցից հետո, Հ.Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ….

Իսկ ՀՅԴ-ն պատրաստվում էր ցույց անել…..

Կբացվի սահմանը???? Ինչ եք կարծում..





Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





Ամալյա Կոստանյան. “Ի վերջո, կին օլիգարխներ չունենք”…

10 06 2009

888888888

Դիանա Մ.-Դուք բավականին սուր գնահատականներ տվեցիք Երեւանի ավագանու ընտրություններին: Արդյոք դրանք անցկացված ընտրություններից ամենավատն էին եւ ինչով էր որակապես ըարբերվում 2008-ի նախագահական ընտրություններից:

Քանի որ մենք դիտորդական առաելություն սկսել ենք իրականացնել միայն անցած տարվանից, ես չեմ կարող եզրակացություններ անել անցյալ ընտրություններից որպես դիտորդ, բայց 2003 թվականից մենք դիտարկել ենք քարոզարշավի ֆինանսավորումը: Այն, ինչի մենք ականատես եղանք, ինձ ստիպում է ասել, որ նման խայտառակություն մենք չենք տեսել դեռ: Չեմ բառացում, որ նման խայտառակություններ եղել են այս բոլոր տարիների ընթացքում, պարզապես մենք ականատես չենք եղել: Տեխնոլոգիաները զարգացել են, կեղծման մեթոդները փոխվել են, բայց երեւի 8-րդ ընտրատարածքի յուրահատկությունը այն էր, որ բացահայտորեն էին խախտում: Այսինքն, տեխնոլոգիաներ, իհարկե, կիրառում էին, բայց այնքան ցինիկ էին, որ չէին էլ ուզում դիտորդներից որեւէ բան թակցնել: Բացահայտ քննարկում էին` ինչ տոկոսների շուրջ են պայմանավորվել կուսակցությունները, բացահայտ լցոնում էր, բացահայտ կուտակումներ, բացահայտ սպառնալիքներ, ահաբեկում եւ նույնիսկ դիտորդների կաշառք էին առաջարկում: Նորություն էր նաեւ այն, որ բավականին մեծ թվով դիտորդներ էին գրանցվել եւ մեկ դեպք արձանագրվեց, երբ դիտորդն էլ լցոնում կատարում: Մենք զարմանում ենք նաեւ, որ քրեական գործերը հարուցվեցին ոչ այն ընտրատեղամասերում, որտեղ խայտառակ էին ընտրությունները: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյան. “ձերբակալությունը չէ, որ ընդդիմության կեցվածք պետք է ցույց տա”

23 05 2009

Copy of gugu

Դիանա Մ.-Այսօր արդեն ուղիղ մեկ ամիս է, ինչ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր կուսակցության եւ հատկապես ձեր կյանքում:

Մեծ հաշվով շատ բան չի փոխվել, բայց մեր կեցվածքը կառավարության հանդեպ դարձել է ավելի անզիջող, ավելի հստակ: Այն, որ մենք դուրս ենք եկել քաղաքական կոալիցիայից արտաքին հարաբերությունների պատճառով, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք միայն այդ ոլորտում: Եվ ներքին կյանքում, հետեւաբար նաեւ սոցիալ-տնտեսական մասով մենք ավելի ակտիվ սկսել ենք ներկայացրել մեր դիրքորոշումը մասնավորապես նույն կառավարության ծրագրերի մասին: Read the rest of this entry »





Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”

21 05 2009

Copy of movsesi

Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:

Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:

Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյանը կպատասխանի ձեր հարցերին

20 05 2009

arcvik MInasjan

Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ: