Կոմունիսնտները սկսեցին` Կոնգրեսը ավարտեց

1 05 2009

publication1

Աշխատավորների օրը զանգվածային միջոցառումներով առատ էր: Առավոտյան կոմունիստները “վպերյոդ” արեցին, երեկոյան`ընդդիմությունը: Առավոտյան “Կեցցե մայիսի 1-ը” ցուցապաստառներով, թմբուկ, շեփորով կոմունիստական կուսակցության երեւանյան եւ մարզերից քաղաք հասած համակիրները քայլեցին մինչեւ Շահումյանի արձան: Նրանց հետ էին նաեւ դպրոցահասակ երեխաներ` կարմիր վզկապներով ու գլխարկներով: Երեկոյան ընդդիմության բազմամարդ երթը անցավ Մաշտոց պողոտայով,Հանրապետության հրապարակով, Ամիրյան, Թումանյան փողոցներով եւ հասավ մինչեւ Հյուսիսային պողոտա: Նրանց հետ էին ոստիկանները: Մարտի 1 ի հանրահավաքից մեկ ամիս անց ընդդիմության հանրահավաքը, ըստ ամենայնի, 4 կարեւոր “իրավիճակ” ուներ մեկնաբանելու. սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, յոթ քաղբանտարկյալների գործի տապալում, հայ-թուրքական երկխոսության խորացում, Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

“Հարց է առաջանում. ի՞նչն էր բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի”,-իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժի մասին: Read the rest of this entry »





Նալբանդյան.«Եթե ծառն ենք բարձրացել, անպայման պետք է ընկնենք քարի՞ն»

27 04 2009

06-04-border

Հայ-թուրքական “հարաբերությունների” շոկային զարգացումների շուրջ իր մեկնաբանություններում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուրարդ Նալբանդյանը կարծում է, որ “եթե Թուրքիան է մեզ խաբելու, առաջին հերթին Թուրքիան խաբելու է ինքն իրեն, խաբելու է միջազգային հանրությանը, խաբելու է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրամիությանը”:

Ապա բացատրել է “ճանապարհային քարտեղ” կոչվածը: “Գիտեք ինչ, սա շատ պարզ համաձայնություն է. ճանապարհային քարտեզ` դա ժամանակային ուղեցույց է, այն քայլերի, որոնք պետք է իրականացնեն կողմերը, որպեսզի ձեռք բերվելիք պայմանավորվածությունները ուժի մեջ դրվեն եւ սկսեն իրականացվել, եւ այդ քարտեզի մեջ որեւէ դրույթ կամ սկզբունք չկա: Դրույթները եւ սկզբունքները կլինեն այն պայմանագրի կամ պայմանագրերի մեջ, որոնք պետք է ստորագրվեն երկու կողմերի միջեւ“,-ասել է ՀՀ արտգործնախարարը: Read the rest of this entry »





94 տարվա լռությունը “կոտրվում” է հայ-թուրքական “համաձայնությա՞մբ”

24 04 2009

imgp2116

1915 թվականի հայերի դեմ կատարված ոճրագործությունը, որ տարիներ հետո միջազգային իրավունքի շրջանակներում գտավ իր ճշգրիտ ձեւակերպումը` ցեղասպանություն, 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկն է: Այսօր, ինչպես ամեն տարի 1,5 մլն ծաղիկ կդրվի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: 1,5 մլն աղոթք կբարձրանա երկինք եւ նույնքան մոմ կվառվի անմեղ նահատակների հոգիների համար:

Այսօր, ժամը 11-ին մոտ կանգնեցվեց մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր, ՀՀ բարձրագույն իշխանությունն էր իր հարգանքի տուրքը մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունը, որը ընդամենը երկու օր առաջ ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայտարարություն, այսօր գլխիկոր կանգնել էր անմար կրակի առջեւ եւ լսում էր Ամենայն հայոց կաթողիկոս տեր-տեր Գարեգին Երկրորդի աղոթքը: Մոտ 30 րոպե մարդկանց հոսքը դադարեցված էր անվտանգության նկատառումով: Read the rest of this entry »